Հասարակական

Տիգրան Մանսուրյանը հորդորում է խնդիրը հարթել խոսքի ուժի միջոցով

1 րոպեի ընթերցում

Տիգրան Մանսուրյանը հորդորում է խնդիրը հարթել խոսքի ուժի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 21ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, անդրադառնալով Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին, խնդիրը հարթելու ամենազորեղ միջոցն է համարում խոսքին և խոսքի ուժին դիմելը: Այս մասին նա ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում։

«Մեր հարևան ոսոխի հետ հարաբերվելիս՝ այս էլ քանի տարի, գերադասեցինք տեղ տալ խոսքին եւ ոչ թե զենքին։ Եթե ոսոխի հետ այսքան տարի կարողացանք խոսել, կարծում եմ, ինքներս մեզ հետ էլ կկարողանանք խոսել։ Պիտի՛ կարողանանք։

Ժամանակակից համաշխարհային քաղաքագիտական միտքը«կառավարելի քաոս»ձեւակերպումն ունի։ Ինձ այնպես է թվում, որ մենք՝ Հայաստանում ծավալվող այսօրվա իրադարձությունների մասնակիցներս, օրեցօր խորանում ենք դեպի քաոս։ Աստված մի արասցե, հետն էլ անկառավարելիության գիրկն ընկնենք»,- ասաց Տիգրան Մանսուրյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում