Life

Առյուծների դեմ փղի գոտեմարտը հայտնվել Է տեսանյութում

1 րոպեի ընթերցում

Առյուծների դեմ փղի գոտեմարտը հայտնվել Է տեսանյութում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զիմբաբվեի Little Makololo ազգային բնայգու այցելուները դարձել են փղի ձագի դեմ երեք առյուծների գոտեմարտի վկաները: Տեսանյութը հրապարակված Է Youtube-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ականատեսներից մեկի խոսքով՝ փիղը տեսել Է մոտեցող առյուծին եւ բարձր «շեփորել Է» կնճիթով, սակայն դա չի վախեցրել գիշատչին. նա թռել Է զոհի վրա եւ փորձել նրան գետին տապալել: Փղի ձագին կանգնած մնալ չի հաջողվել ստացած վնասվածքի պատճառով:

«Փղիկն ամեն գնով փորձել Է շրջվել, սակայն նրա մոտ դա չի ստացվել: Այնուհետեւ վրա են հասել եւս երկու առյուծներ»,- latestsightnings պորտալին պատմել Է Սինթիա Մեքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում