ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում սփյուռքյան կառույցներից, կազմակերպություններից, անհատներից

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհավորանքներ է ստանումսփյուռքյան կառույցներից, կազմակերպություններից, անհատներից այդ պաշտոնում Ազգային ժողովի կողմից ընտրվելու և ՀՀ նախագահի կողմից նշանակվելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ապրիլի 20-ին Սերժ Սարգսյանին շնորհավորել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը: «Մենք համոզված ենք, որ հիմնվելով Ձեր փորձի վրա, Դուք լավագույնը պետք է անեք, որ Ձեր ղեկավարման տարիներն ընթանան հայրենիքի զարգացման համար ծրագրերի իրականացմամբ ու ստեղծարար նախաձեռնությունների իրագործմամբ՝ ի շահ մեր երկրի և ժողովրդի»,-նշված է շնորհավորանքում:

Անդրադառնալով Հայաստանում վերջին օրերին ընթացքող հավաքներին՝ Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը վստահ է, որ կողմերը կշարժվեն երկխոսության սկզբունքով ՝ շրջանցելու համար այն անհաճո դրությունը, որի բացասական հետևանքները կարող են ուրախացնել միայն հայ ժողովրդի թշնամիներին:

Շնորհավորանք է հղել Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի ու Արևելյան Եվրոպայի թեմերի առաջնորդ ՏերՌաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, ով վստահություն է հայտնել, որ Սերժ Սարգսյանը կշարունակի իր արգասաբեր գործունեությունն ի բարօրություն Հայաստանի, Արցախի և Սփյուռքի: «Վստահ ենք, որ Դուք, լինելով մեր պետականաշինության ակունքներում, փորձառության և վճռականության պակաս չեք զգալու դիմակայելու նորանոր մարտահրավերներին: Ընդունեք մեր երախտագիտությունը, որովհետև մշտապես մենք տեսնում ենք և գիտակից ենք Ձեր հոգատար և հավասարակշիռ մոտեցմանը Հայ կաթողիկոսե համայնքի հանդեպ»,-նշված է ուղերձում:

Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Տեր Գրիգոր-Պետրոս կաթողիկոս-պատրիարքի շնորհավորական ուղերձում ասվում է. «Լիահույս ենք, որ Ձեր այս հույժ կարևոր առաքելությամբ կկարողանաք համայն հայության ակնկալություններն ու առաջադրանքներն իրականացնել ի նպաստ խաղաղ, բարգավաճ և հզոր Հայաստանի, նպաստելով հայրենիքի բոլոր տարրերի միջև արդյունավետ միասնականությանն ու համագործակցությանը»:

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին շնորհավորել է նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահՊերճ Սեդրակյանը՝ հույս հայտնելով, որ վարչապետի գլխավորած կառավարության նոր կազմին կհաջողվի իրականացնել օրենսդրական, տնտեսական, քաղաքացիական մի շարք նախաձեռնությունների կայուն և արդյունավետ գործընթաց: «Ձեզ ենք փոխանցում հաջողության մեր լավագույն բարեմաղթանքները՝ ի շահ մեր հայրենի երկրի բարօրության»,-ասել է Սեդրակյանը:

Հալեպի Կրթասիրաց մշակութային միությունն ու Կրթասիրաց Ս.Չէմպէրճեան Երկրորդական Վարժարանը ևս շնորհավորական ուղերձ են հղել Սերժ Սարգսյանին: «Սրտի անհուն բերկրանքով ենք շնորհավորում Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակվելու առիթով: Վստահ ենք, որ այս ծանր պարտականությունը ստանձնելով ջանք և կարողություն կներդնեք՝ ուղղված Հայաստանի Հանրապետության բարգավաճմանն ու հայ ժողովրդի բարօրությանը»,-մասնավորապես ասվում է ուղերձում:

Հայերեն English

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան