Երևանյան բեսթսելեր 5/3. «Տափաստանի գայլը», «Հաղթական կամար», «Ալքիմիկոսը» գրքերն ամենավաճառվածների ցանկում են

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» վեպը: Ստեղծագործությունում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայկական է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Հերոսն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է: Գիրքը խմբագրել է Հովհաննես Այվազյանը:

Երկրորդ տեղում Էդգար Հարությունյանի«Չգտնվածերիցուկներ»ժողովածուն է: Այն մարդկային բարդ հարաբերությունների՝ սիրո, ընկերության, դավաճանության մասին է: Հեղինակը փորձել է անդրադառնալ նաև հարցերի, որոնք դուրս են բուն սիրային հարաբերություններից: Գրքի խմբագիրն է Դավիթ Գյուրջինյանը:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ երրորդ հորիզոնականում է Էդգար Կոստանդյանի «Սովորական երկիր»-ը: Այն պատմություն է սովորական երկրի մասին, որտեղ բոլոր կարևոր հարցերը որոշվում են շոգեբաղնիքում: Նարեի սովորական կյանքի, Ժանեթի սովորական ողբերգության, հացադուլ անող Սայլակավորի և սովորական մեկի՝ «վերևների» կարգադրությամբ աշխատանքից հեռացված ժուռնալիստ Ավոյի մասին է այս գիրքը:

Արմեն Նիազյանի «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ»գիրքը չորրորդն է: Այն բաղկացած է երեք մասից՝ պատմվածքներ, մտորումներ, բանաստեղծություններ, որոնց ասելիքը հետևյալն է՝ ուշադիր լինել մարդու նկատմամբ, չանտեսել ու չարհամարհել նրանց, ովքեր մեր կարիքն ունեն, բռնել նրանց ձեռքը, ովքեր հայտնվել են անդունդում, ևփոխանցել հույսի ու լույսի շողեր։ Համամարդկային արժեքների փունջ ներկայացնող այս գիրքը հեղինակի վերջին տարիների մտորումների, խոհերի ու հաճախ ցավալի իրականության հետ առնչվելու արգասիքն է։

Մեր աղյուսակ է վերադարձել և հինգերորդ տեղը գրավել «Հաղթականկամար»-ը, որըգերմանացի գրողԷրիխՄարիա Ռեմարկիհանրահայտ վեպերից է: Համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի դասական գործերից է, որն առաջին անգամ տպագրվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1945 թվականին։1939 թվականն է: Չնայած գերմանացի բժիշկ և Փարիզում ապրող գաղթական Ռավիկին օրենքով արգելված է վիրաբուժությամբ զբաղվել, նա երկու տարի շարունակ բուժում է քաղաքի ամենահեղինակավոր քաղաքացիներին երկու ոչ այնքան հմուտ ֆրանսիացի բժիշկների օգնությամբ: Նա շարունակ հետապնդվում է նացիստների կողմից և սիրո հնարավորության ոչ մի հույս անգամ չունի, սակայն ռոմանտիկների համար կյանքը զարմանալի շրջադարձներ ունի անգամ ամենից անբարենպաստ ժամանակներում: Թարգմանել է Վանուհի Բաղմանյանը:

Մի քանի հորիզոնականով իր դիրքերը բարելավել և վեցերորդ հորիզոնականում է հայտնվել ԴավիթՍամվելյանի«Ռոդենիձմեռը»: Այն ներառում է պատմվածքներ, էսսեներ, որոնց առանցքային թեմաներն են մարդկային բնավորությունների ու խառնվածքների հակադրությունները, շատերի հիշողություններում դեռ թարմ «ցուրտ ու մութ տարիները», այդ օրերի համաժողովրդական ընդվզումը, կոլորիտը, մարդկանց պահվածքի ու ներաշխարհի, փոխհարաբերությունների փոփոխությունները տարիների ընթացքում։ Խմբագրել է Արմինե Բոյաջյանը:

Մեր աղյուսակ է վերադարձել նաև Էդգար Հարությունյանի «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» բանաստեղծությունների ժողովածուն: Այն յոթերորդ տեղում է: Հեղինակի առաջին գիրքն է, որը կարճ ժամանակում դարձավ բեսթսելեր: Գիրքը սիրո և նվիրման յուրօրինակ ձոներգ է: Գրախանութներում է ժողովածուի վեցերորդ թողարկումը: Այն խմբագրել է Դավիթ Գյուրջինյանը:

Բրազիլացի գրողՊաուլու Կոելյուիլավագույն ստեղծագործություններից մեկը`«Ալքիմիկոսը» ութերորդն է:Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Գիրքը թարգմանել է Աննա Մարությանը, խմբագիրն է Արքմենիկ Նիկողոսյանը:

Իններորդ հորիզոնականում Հերման Հեսսեի«Տափաստանի գայլը»վեպն է: Գերմանացի մեծանուն գրողի այս երկը նրա ամենահայտնի գործն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը: Թարգմանիչն է Արա Առաքելյանը, խմբագիրը՝ Արքմենիկ Նիկողոսյանը:

Ամենավաճառվածների աղյուսակը եզրափակում է Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր»գիրքը: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ երկն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական գործընթացը: Անգլերենից թարգմանել է Ալինա Միրզոյանը, խմբագրել՝ Հովիկ Վարդումյանը:

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Հայ գիրք» (56-80-38), «Զանգակ» (23-26-49) գրախանութների ցանցերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ
1 +1 Մարկ Արեն «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» Բուկինիստ 32
2 -1 Էդգար Հարությունյան «Չգտնված երիցուկներ» Անտարես 30
3 0 Էդգար Կոստանդյան «Սովորական երկիր» Հեղինակային հրատ. 30
4 0 Արմեն Նիազյան «Բռնիր ձեռքս. ես վախենում եմ» Հեղինակային հրատ. 13
5 * Էրիխ Մարիա Ռեմարկ «Հաղթական կամար Էդիթ Պրինտ 12
6 +3 Դավիթ Սամվելյան «Ռոդենի ձմեռը» Ասողիկ 10
7 * Էդգար Հարությունյան «Նվիրելու արվեստը կամ ձոն վարդին» Անտարես 10
8 * Պաուլու Կոելյու «Ալքիմիկոսը» Անտարես 9
9 * Հերման Հեսսե «Տափաստանի գայլը» Անտարես 9
10 -3 Ջոն Գրին «Աստղերն են մեղավոր» Էդիթ Պրինտ 8

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Անժելա Համբարձումյանը

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

Հայերեն English Русский

Ստամբուլում 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

ՀՀ ԱԺ նախագահը ԵԽԽՎ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայերի խնդրին

Վաշինգտոնը դուրս կգա Ուկրաինայի շուրջ  բանակցություններից, եթե Մոսկվան և Կիևը մերժեն ԱՄՆ-ի պլանը. Վենս

Գյումրիից նոր ուղղությամբ թռիչք իրականացնող ավիաընկերությունը կստանա աջակցություն կառավարությունից

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուստարվա առկա ուսուցմամբ ընդունելության վճարովի տեղերը

Սուրբ Պետրոսի տաճարում մեկնարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի հրաժեշտի արարողությունը

Ֆասթ Բանկը թվային ինքնության մատակարար ընկերության՝ imID հիմնադիր խորհրդի անդամ և բաժնետեր է

Գիտության ոլորտի ֆինանսավորումը կախված է նաև գիտնականներից և նրանց նախաձեռնություններից. ՀՀ նախագահ

Գեղարքունիքի մարզային գրադարանում կայացել է Մարտիրոս Սարյանի 145-ամյակին նվիրված միջոցառում

Մեր պարտքն է դատապարտել ոճրագործներին. Բուլղարիայի խորհրդարանի պատգամավորի հայտարարությունը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ