Մահացել Է «Ասեղի վրա» ֆիլմի դերասան Դեյլ Ուինթոնը
1 րոպեի ընթերցում
![Մահացել Է «Ասեղի վրա» ֆիլմի դերասան Դեյլ Ուինթոնը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/04/930580.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում մահացել Է դիջեյ, դերասան եւ հաղորդավար Դեյլ Ուինթոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 19-ին հայտնել Է BBC News-ը: Մահվան մասին հայտնել Է նրա գործակալը՝ Ջեն Քենեդին: Ուինթոնը ապրիլի 18-ին մահացել Է իր տանը: Նա 62 տարեկան Էր:
Մահվան պատճառները հայտնի չեն: «Մենք գիտենք, որ շատերն են սգում այդ մեծ կորուստը, բայց խնդրում ենք հարգել ընտանիքի մասնավոր կյանքը այս վշտալի պահին»,-հայտարարել Է նրա ներկայացուցիչը: Ուինթոնը դիջեյի կարիերան սկսել Է 1972 թվականին Լոնդոնի ակումբներում: Նա իր առավոտյան շոուն Էր վարում ռադիոյում, ինչպես նաեւ Dale՚s Supermarket Sweep սեփական հեռուստահաղորդման հաղորդավարն Էր: 1996 թվականին նա նկարահանվել Է Դեննի Բոյլի «Ասեղի վրա» կուլտային ֆիլմում: Բացի այդ, նա դերեր Է կատարել այնպիսի նախագծերում, ինչպիսիք են՝ «Ազատ կանայք», «Մի՞թե ես ձեզ խաբում եմ» եւ «Թռչենք միասին»: