Վարդան Արամյանն ընդունել է MAYKOR ընկերության ներկայացուցիչներին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի թվային փոխակերպում 2018-2030» ծրագրի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն ընդունել է ՏՏ աութսորսինգի շուկայում խոշորագույն MAYKOR ռուսական ընկերության ներկայացուցիչներին` ընկերության գործադիր փոխնախագահ Դենիս Սայենկոյի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի թվային փոխակերպման բնագավառում համագործակցության հեռանկարները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են ֆինանսների նախարարության գործառույթների շրջանակներում գտնվող թվայնացման ենթակա ոլորտները` բյուջետավորում, գանձապետական ոլորտ, պետական գնումներ, հաշվապահական հաշվառում, պետական պարտքի կառավարում և այլն: Ըստ ընկերության մասնագետների` ֆինանսների կառավարման պետական տեղեկատվական համակարգի մշակման և ներդրման նախագծի նպատակն է ՀՀ կառավարության ֆինանսական կառավարման արդյունավետության բարձրացումը: Սա ենթադրում է տեղեկատվական տարբեր համակարգերի փոխարինում մեկ միասնական հարթակով, ֆինանսական համակարգի թվային փոխակերպման և վերաձևավորման ընթացքում բիզնես գործընթացների փոփոխությունների ապահովում, ծառայությունների հասանելիության, թափանցիկության և հավաստիության բարձրացում և այլն:

Առարկայական քննարկումներից հետո Վարդան Արամյանը պատրաստակամություն է հայտնել համագործակցել ներկայացվող նախագծի շրջանակներում, գտնել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները և համատեղ ջանքերով զարգացնել դրանք:

MAYKOR-ը խոշորագույն ընկերություն է ՏՏ աութսորսինգի և բիզնես գործընթացների ռուսաստանյան շուկայում: Ընկերությունը մտնում է համաշխարհային աութսորսինգի առաջատար 100 ընկերությունների մեջ: Ամբողջ Ռուսաստանի տարածքում տնօրինելով սեփական մասնաճյուղային ցանցը՝ MAYKOR-ը ծառայություններ է մատուցում «մեկ պատուհանի» սկզբունքով: MAYKOR-ի հաճախորդ է հանդիսանում ավելի քան 1200 կազմակերպություն: Դրա կազմի մեջ են մտնում GMCS և BTE ընկերությունները: Ընկերության անձնակազմը բաղկացած է ավելի քան 6000 որակյալ մասնագետներից:

Հայերեն English

Մարմնամարզության աշխարհի այս առաջնությունում մեր սպասելիքներից ավելի բարձր արդյունք ստացանք. Հակոբ Սերոբյան

Շվեյցարացիները կքվեարկեն հրավառություններն արգելելու շուրջ

Ձերբակալվել են Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարն ու որդին

ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգել են Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակը

Fast Shift-ն առաջարկում է մինչև 99 տոկոս զեղչ Yandex Go-ի մի շարք ուղևորությունների համար

«Զատիկ»-ի կենտրոնի դաստիարակը հարվածել է անչափահաս սանի գլխին և մարմնի տարբեր հատվածներին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում նախաքննությունից

Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը

Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների ԱԳ նախարարի ասուլիսը

Հայաստանն ու Գերմանիան COP17-ի շրջանակում ստորագրել են բնապահպանական համագործակցության հռչակագիր

Օլեշկիում սկսվել է «լռության ռեժիմը»՝ տեղի բնակիչների տարհանման համար