Բրազիլացի գործարարներին առաջարկվում է Հայաստանով դուրս գալ ռուսական ու իրանական շուկաներ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը բրազիլացի գործարարներին ներկայանում է որպես հարթակ դեպի ռուսական և իրանական շուկաներ: Հայ-բրազիլական առաջին գործարար համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց «Բիզնես Արմենիայի» տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը: «Հայաստանի աշխարհագրական դիրքը շատ հարմար է` ապահովելու կապը Պարսից ծոցից մինչև Սև ծով, երկրորդը` մենք ունենք տնտեսական կապեր ռուսական շուկայի, ԵԱՏՄ այլ երկրների, Իրանի և Եվրամիության հետ: Հնարավորությունները, մեր կարծիքով, լայն են, որպեսզի մեր միջոցով բրազիլացի գործարարներն աշխատեն տարածաշրջանում»,-ասաց պաշտոնյան:

Նրա խոսքով` բրազիլական այն ընկերությունները, որոնք ապրանքներ են արտադրում և արտահանում Ռուսաստան կամ Իրան, կարող են այստեղ հիմնել իրենց արտադրությունը` օգտվելով ԵԱՏՄ ընձեռած հնարավորություններից: Այդ իմաստով Ավակյանը կարևորեց նաև հայկական ազատ տնտեսական գոտիների գործունեությունը, որտեղ հնարավոր է արտոնյալ հարկային պայմաններում արտադրել ապրանք և այն արտահանել: «Հայաստանն ունի նաև ազատ տնտեսական գոտիներ, որտեղ հնարավորություն կա աշխատելու առանց հարկման ռեժիմի: Մենք ունենք առանձին ազատ տնտեսական գոտիներ ոսկերչության, տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղություններով, նախորդ տարվա վերջին էլ տվել ենք Իրանի սահմանին գտնվող Մեղրի ԱՏԳ-ի մեկնարկը: Առաջիկայում, երբ Իրանի ու ԵԱՏՄ-ի միջև կնքվի ազատ առևտրի համաձայնագիրը, այդ գոտին չափազանց կարևոր դերակատար կդառնա մեր տնտեսական հարաբերություններում»,-շեշտեց նա:

Խոսելով Հայաստանի ընդհանուր ներդրումային միջավայրի մասին` «Բիզնես Արմենիայի» ղեկավարը նշեց, թե այստեղ իրականացվող բարեփոխումներն ուղղված են նրան, որ թե տեղական, թե օտարերկրյա բիզնեսներն իրենց հարմարավետ զգան մեր երկրում:

Ինչ վերաբերում է հայկական ապրանքների արտահանմանը, ապա Արմեն Ավակյանը նկատեց` որքան երկրների միջև տարածությունը մեծ է, այնքան ապրանքների արտահանման ծավալները պետք է շատ լինեն, որ ընդհանուր ծախսերի մեջ փոքրանա լոգիստիկ ծախսերի հարաբերական կշիռը: Սակայն այս պահին, ըստ նրա, դեպի Բրազիլիա մեծ ծավալների ապահովման խնդիր կա:

2017-ին Հայաստանի և Բրազիլիայի միջև ընդհանուր առևտրաշրջանառությունը կազմել է 73 միլիոն 475 հազար դոլար` նախորդ տարվա համեմատ աճելով շուրջ 40 տոկոսով: Աճի վրա ազդել է Բրազիլիայից ապրանքների ներմուծումը, արտահանման առումով նկատվել է նվազում:

Հայերեն English

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ