Վստահ եմ՝ Դուք կանեք հնարավորը Մայր Հայաստանի եւ Արցախի զարգացման ու զորացման համար. Բակո Սահակյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին

1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 17-ին շնորհավորական ուղերձ է հղել Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Սերժ Ազատի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ, որ Դուք կանեք հնարավորը Մայր Հայաստանի եւ Արցախի զարգացման ու զորացման, մեր ժողովրդի պաշտպանունակության ամրապնդման, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման, համազգային խնդիրների լուծման ուղղությամբ:

Վստահ եմ, որովհետեւ Դուք պատկանում եք այն մարդկանց թվին, ովքեր ունեն քաղաքական ու պետական գործչի մեծ փորձ ու գիտելիքներ, մեր երկրի համար բախտորոշ ժամանակահատվածում անմնացորդ ծառայել եք հայոց պետականաշինության, մեր հաղթանակների ու հաջողությունների կերտման գործին:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ եւ մաղթում քաջառողջություն, հաջողություններ ու ամենայն բարիք՝ Ձեր պատասխանատու առաքելության իրականացման ճանապարհին»:

Հայերեն English Русский

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին