Երևանի քաղաքապետարանում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Երևանի քաղաքապետարանի շենքում պայթուցիկ սարք չի հայտնաբերել:

«Արմենպրես»-ին ԱԻՆ-ից տեղեկացրին, որ ահազանգը ստացվել է ապրիլի 17-ին, ժամը 12:02-ին:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Տեղազննման արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:

Հայերեն العربية English Русский