Այսօրվա առևտրային ռեժիմները երկրի տնտեսության համար շահեկան են. տնտեսության զարգացման Սերժ Սարգսյանի տեսլականը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը խորհրդարանի ամբիոնից ներկայացրեց Հայաստանի տնտեսության զարգացման իր տեսլականը: Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկմանը, պատասխանելով ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հարցին, Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ շարունակելու են դիվերսիֆիկացնել տնտեսությունը, համագործակցել բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են համագործակցել Հայաստանի Հանրապետության հետ: «Այդ համագործակցությունը մենք շարունակելու ենք ինչպես ինտեգրացիոն միավորումների շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձևաչափերում: Այնպես որ այսօրվա առևտրային ռեժիմները մեր երկրի տնտեսության համար շահեկան են, և այդ ռեժիմները հնարավորություն են տվել Հայաստանի ՀՆԱ-ի 37 տոկոսի արտահանման: Սա շատ լուրջ թիվ է, որին երկար ժամանակ ձգտում էինք, իսկ ինչպես գիտեք՝ մեր տնտեսական զարգացման ծրագրերում մեր ցանկությունն է, որպեսզի արտահանումն առաջիկա 2-3 տարիներին հասցվի մինչև 40 տոկոս, ապագայում 45 տոկոս և ձգտելու ենք մինչև 50 տոկոսի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց նա:

Սարգսյանը հավելեց, որ շարունակելու են նախորդ կառավարությունների քաղաքականությունը, այն է՝ զարգացնելու են ավանդական բոլոր արտադրությունները, որ կան Հայաստանում՝ սկսած հանքարդյունաբերությունից մինչև սննդարդյունաբերություն, մեծ ուշադրություն են դարձնելու ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտին, որը մեր երկրում տևական ժամանակահատված է, ինչ զարգանում է 15-20 տոկոսով: «Հաջորդ նպատակադրումը տեսնում ենք նախորդ ժամանակահատվածներում Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող արտադրատեսակների, արդյունաբերության տեսակների վերականգնումը: Սրա ամենացայտուն օրինակը թեթև արդյունաբերության զարթոնքն է, որ այս պահին կա Հայաստանում, սննդարդյունաբերության ոլորտում արտադրության ծավալները պետք է ավելացնենք, քանի որ այդ հնարավորությունը մենք ունենք»,- ասաց Սերժ Սարգսյանը:

ՀՀ վարչապետի թեկնածուն նաև ընդգծեց, որ վերջին ժամանակներում որոշ աշխուժություն է դիտվում նաև դեղագործության ոլորտում: Նրա գնահատմամբ՝ անելիքները շատ են, չբացահայտված հսկայական ներուժ կա տնտեսության ոլորտում: «Հայաստանում արտադրվող գյուղատնտեսական մթերքը եղած ներուժի չնչին մասն է, և տեսանելի ժամանակահատվածում՝ ընդամենը 5-7 տարում, բոլորը համոզվելու են, որ Հայաստանում գյուղատնտեսությունը զարգանում է դեպի միջին մակարդակ: Այն, ինչ զարգացած չէ, մեր ռեզերվն է»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը:

Հայերեն English

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով

Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը

Գազայում իսրայելական հարձակումներից 9 մարդ է զոհվել

Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը

ԵՄ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ՌԴ-ի կողմից հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումների ֆոնին

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է RISE Powered by Silicon Mountains -ի պանելային քննարկմանը

Արդարադատության նախարարությունը զգուշացնում է հեռախոսազանգերի միջոցով իրավաբանական անձանց մոլորության մեջ գցելու փորձերի մասին

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել