Միջազգային

Վրաստան ամենից շատ փող են փոխանցում Ռուսաստանից

1 րոպեի ընթերցում

Վրաստան ամենից շատ փող են փոխանցում Ռուսաստանից

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը կրկին առաջատարն Է Վրաստան դրամական փոխանցումների ծավալով. 2018 թվականի մարտին ՌԴ-ից փոխանցել են ավելի քան 38,1 մլն դոլար, ինչը 0,5 տոկոսով պակաս Է 2017 թվականի մարտի համեմատությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Վրաստանի Ազգային բանկի կայքում զետեղված նյութերում:

Նոյեմբեր ամսին Ռուսաստանին բաժին Է ընկել փոխանցումների Էլեկտրոնային համակարգերի օգնությամբ վրացական առեւտրային բանկեր կատարված դրամական փոխանցումների ընդհանուր ծավալի 29,1 տոկոսը: 2018 թվականի սկզբից Ռուսաստանից Վրաստան դրամական փոխանցումները 7,7 տոկոսով ավելի են եղել, քան անցյալ տարվա հաշվետու ժամանակաշրջանում: Ռուսաստանից դրամական փոխանցումների ընդհանուր ծավալը 2018 թվականի առաջին եռամսյակում կազմել Է ավելի քան 102,4 մլն դոլար, հաղորդել Է Sputnik-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում