Խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը չի փոխի ՀՀ հարաբերություններն աշխարհի հետ. Սերժ Սարգսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանական կառավարման համակարգին անցումը կատարելը Հայաստանի հարաբերություններն արտաքին աշխարհի հետ չի փոխի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական «Известия»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

«Խորհրդարանական համակարգը ենթադրում է ուժեղ օրենսդիր իշխանություն, որին ամբողջությամբ հաշվետու է կառավարությունը: Նախագահը, լինելով պետության ղեկավար, ղեկավարվելով ազգային շահերով, հետևելու է Սահմանադրության իրականացմանը: Նա որոշ դեպքերում կարող է վիճարկել օրենսդրական ակտերը, դրանք ուղղել Սահմանադրական դատարան եւ նույնիսկ չստորագրել: Իհարկե, այդպիսի դեպքերում նախագահի կողմից փաստաթղթերը հաստատելըմերժելուց հետո 3 օրվա ընթացքում կառավարության կամ վարչապետի կողմից ընդունվածներն ուժի մեջ են մտնում: Կառավարությունն իշխանություն իրականացնող բարձր մարմին է, իսկ վարչապետը որոշում է ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները: Համակարգային այս փոփոխությունը Հայաստանի հարաբերություններն արտաքին աշխարհի հետ չի փոխի»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ արտաքին և ներքին քաղաքական դաշտում փոփոխություններ կարող են տեղի ունենալ այն դեպքում, երբ խորհրդարանական մեծամասնությունը դա ցանկանա: Բացի դա, կարևոր է, որ Արտաքին գործերի նախարարն իր գործունեության մեջ ղեկավարվում է վարչապետից ստացված հանձնարարականներով:

«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները հիմնված են եղբայրության և ընկերության վրա, որոնք ժամանակի ընթացքում անցել են փորձություններ: Մենք միասին անցել ենք հարյուրամյակ, և խորհրդարանական մեծամասնությունը Հանրապետական կուսակցության գլխավորությամբ, իր գործընկեր կուսակցության՝ «Դաշնակցության» հետ, այսուհետ ևս հետևողականորեն զարգացնելու և ամրապնդելու են մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Եվ դա շատ դրական ազդեցություն է թողնում Հայաստանի զարգացման վրա: Կարծում եմ՝ տեղին չէ խոսել Ռուսաստանի հետ հարաբերություններում քաղաքականության փոփոխության մասին»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Հայերեն العربية English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան