ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 75-րդ տարում մահացել Է Վիետնամական պատերազմի մասնակից եւ դերասան Լի Էրմեյը, որը հռչակվել Է «Միամետաղ պատյան» ֆիլմում հրահանգիչ Հարթմանի դերով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Twitter-ում հայտնել Է նրա գործակալ Բիլ Ռոգինը:
«Խորը վշտով հայտնում եմ, որ այսօր առավոտյան մահացավ Ռ. Լի. Էրմեյը («Գաննին») թոքաբորբի բարդացումների հետեւանքով: Մենք բոլորս կկարոտենք նրան»,- գրել Է նա:
Լի Էրմեյը ծառայել Է ԱՄՆ-ի ծովային հետեւակում եւ երկու տարի նորակոչիկների ճամբարում շարային պատրաստության հարահանգիչ Է եղել Սան Դիեգոյում եւ Փերիս Այլենդում:
Նա առաջին անգամ կինոյում հայտնվել Է 1978 թվականին «C վաշտի տղաները» կինոնկարում, բայց նրան լայն հռչակ բերեց Սթենլի Քուբրիկի «Միամետաղ պատյան» կինոժապավենը Վիետնամի պատերազմի մասի, որն Էկրաններ բարձրացավ 1987 թվականին: Այս ֆիլմում կատարած աշխատանքի համար Էրմեյն ստացել Է «Ոսկե գլոբուս» մրցանակը որպես երկրորդ պլանի լավագույն դերասան: Դերասանական կարիերայի ընթացքում նա կատարել Է հիմնականում զինվորականների, ոստիկանների, պահապանների, նավաստիների եւ իշխանության ներկայացուցիչների դերեր: