ՀՀԿ գրասենյակի մոտ հավաքի մասնակիցների պայթեցրած ճայթռուկը վնասել է Aysor.am կայքի օպերատորի հագուստն ու տեսախցիկը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀԿ կենտրանական գրասենյակի մոտ ապրիլի 11-ի երեկոյան կազմակերպված հավաքի մասնակիցները ճայթռուկ են պայթեցրել, ինչի հետևանքովվնասվել էAysor.amլրատվական կայքի օպերատորի հագուստն ու տեսախցիկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է կայքը:

«Նմանատիպ գործողությունները մարդաշատ վայրերում թույլատրելի չեն, որովհետև վնասում են մարդկանց առողջությունը:Ակնհայտ է, որ օգտագործված ճայթռուկը վտագն է ներկայացնում և կարող էր ծանր հետևանքներ ունենալ հավաքի մասնակիցների համար ևս:Ըստ դրա օգտագործման կանոնների՝ արգելվում է այն օգտագործել փակ տարածություններում, ունի վտանգավորության երկրորդ աստիճան»,- նշում է կայքը:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը ներկայացնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ պատգամավորներն ապրիլի 11-ին խորհրդարանի նիստերի դահլիճում գունավոր«ծխային շոու» իրականացրեցին:

Իր ելույթի ընթացքում «Ելք» խմբակցության պատգամավորԱրարատ Միրզոյանը քաղաքացիներին կոչ արեց ապրիլի 13-ին, ժամը 18:30-ին լինել Ազատության հրապարակում և սկիզբ դնել իրենց երազած Հայաստանի կերտմանը: «Այնտեղ մենք միասին կվառենք մեր ազատության ջահը»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը: Ելույթից հետո նա հրավառության նյութ վառեց, որը գունավոր ծուխ էր արձակում: Միրզոյանին միացավ նաև «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը:

Ակցիայից հետո Արարատ Միրզոյանն ու Լենա Նազարյանը լքեցին նիստերի դահլիճը:

Լուսանկարը՝ Aysor.am կայքից

Հայերեն

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի