ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Չառլսթոն քաղաքի Erep օդանավակայանը Հերկուլես անունով շանն աշխատանքի Է ընդունել թռչուններից թռիչքագոտին պաշտպանելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Metro News-ը:
Քոլի ցեղատեսակի 18-ամսական շունը, որին հատուկ վարժեցրել են թռչունների եւ այլ կենդանիների քշելու համար, աշխատանքի ձեռնամուխ կլինի մայիսին:
«Բոլոր օդանավակայաններն Էլ թռչունների հետ կապված խնդիրների ունեն,-ասում Է Նիք Քելլերը՝ օդանավակայանի տնօրենի օգնականը:-Հերկուլեսը կքշի ոչ միայն դրանց, այլեւ եղջերուներին, կոյոտներին ու ճագարներին, որոնք այժմ հայտնվում են օդանավակայանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: