Life

Շանհայում կառուցում են Շամիրամի կախովի այգիների չինական տարբերակը

2 րոպեի ընթերցում

Շանհայում կառուցում են Շամիրամի կախովի այգիների չինական տարբերակը

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իր արտասովոր ճարտարապետական կառույցներով հռչակված Շանհայը մոտ ժամանակներս կկարողանա պարծենալ եւս մեկ շինությամբ, որի նախատիպ Է դարձել Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը՝ Շամիրամի կախովի այգիները: Ինչպես ապրիլի 11-ին գրել Է «Շանհայ ժիբաո» թերթը, շենքի ընդհանուր հիմնակմախքի շինարարությունը, որտեղ կտեղավորվի արտասովոր առեւտրական կենտրոնը, արդեն ավարտված Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կառույցը, որն ստացել Է «Հազար ծառ» անվանումը, հանրության համար պլանավորում են մասնակիորեն բացել 2019 թվականին: Համալիրի ներսում, բացի առեւտրական կետերից եւ խանութներից, կտեղավորվեն ռեստորաններ, թանգարաններ, գեղարվեստական պատկերասրահներ, ասված Է նախագծի գործարկու ընկերության՝ Tian An China Investments-ի հայտարարության մեջ: Այս համալիրի շահագործման հանձնելուն անհամբերությամբ են սպասում տեղացի բնակիչները եւ լրագրողները, որոնք տպավորված են Համացանցում զետեղված՝ նախագծի պատկերներով: Արտաքուստ կառույցն իրոք կհիշեցնի լեգենդար Կախովի այգիները:

Աշխարհի այդ հրաշքի շանհայական տարբերակը կառուցվում Է քաղաքի հին մասում՝ Սուչժոու գետի առափնյակում: Տարբեր բուսականությամբ շուրջ հազար պաշտգամբներն ինչպես շինության արտաքին կողմից, այնպես Էլ համալիրի ներսից կստեղծեն կանաչի մեջ թաղված սյունազարդ պալատի տպավորություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում