Tengelmann Group հոլդինգի ղեկավար միլիարդատեր Հաուբը կորել Է Ալպերում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միլիարդատեր եւ Գերմանիայի Tengelmann Group հոլդինգի ղեկավար Կառլ Էրիվան Հաուբը, հոլդինգ , որի մեջ Է մտնում OBI շինանյութերի խանութների ցանցը, Ալպերում հանգստանալու ժամանակ կորել Է Շվեյցարիայի եւ Իտալիայի սահմանին:
Ապրիլի 10-ին այս մասին գրել Է շվեյցարական Blick թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Միլիարդատիրոջ գտնվելու տեղը հայտնի չԷ անցած հանգստյան օրերից: Հրատարակության տվյալներով՝ ապրիլի 7-ի առավոտյան 58-ամյա Հաուբը, որը գիշերել Էր Շվեյցարիայի Ցերմատ լեռնադահուկային առողջարանի հյուրանոցում, ուղեւորվել Է դեպի Քլյայն Մատերհոռն լեռնագագաթը:
Միլիարդատիրոջ ընտանիքը տագնապ Է բարձրացրել այն բանից հետո, երբ տղամարդը չի հայտնվել այն հանդիպմանը, որին նա պետք Է մասնակցեր: Ինչպես գրել Է Der Spiegel թերթը, Tengelmann Group-ի ներկայացուցիչը հավաստել Է, որ այս պահին կատարվում են Հաուբի ակտիվ որոնումներ: Tengelmann Group-ը հիմնվել Է 1867 թվականին: Կառլ Էրիվան Հաուբն այն գլխավորում Է 2000 թվականից: Հաուբի ընտանիքը Forbes-ի վարկածով ամենահարուստներից մեկն Է աշխարհում, նրա կարողությունը կազմում Է 4,5 միլիարդ դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: