Արցախի Նոր Կարմիրավանում հնագետները կշարունակեն հայտնաբերված մարդակերպ կոթողների ուսումնասիրությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Կարմիրավան գյուղի տարածքում մեկնարկել են 2018 թվականի պեղումները:«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտության խմբի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանը նշեց, որ այս տարվա Նոր Կարմիրավանի պեղումները 2016 թվականի հետախուզական պեղումների շարունակությունն են: «Այս կոթողները հայտնաբերվել են 2016 թվականին, ինչից հետո տեղում սկսվել են հետախուզական պեղումներ, պարզելու` արդյոք կոթողները գտնվո՞ւմ են իրենց կանգնեցման նախնական վայրում, թե ոչ»,-ասաց նա:

Նժդեհ Երանյանի խոսքով` մարդակերպ կոթողների գիտական հետազոտությունն Արցախի Տիգրանակերտի և շրջակայքի ուսումնասիրության մասն է կազմում: Արցախում ներկայումս հայտնի են շուրջ երեք տասնյակ նմանատիպ մարդակերպ կոթողներ: Վերջինները, սակայն, գտնվում են տեղաշարժված վիճակում: «Նոր Կարմիրավանի մարդակերպ կոթողների հետազոտությունը, նրանց հնագիտական միջավայրի վավերացումը կպատասխանեն այս կոթողների վերաբերյալ մի շարք կարևոր հարցերի: Կոթողների ուսումնասիրությունը կարևոր է ինչպես Արցախի և Ուտիքի, այնպես էլԿովկասի և ողջ Առաջավոր Ասիայի մ.թ.ա. 1-ին հազարամյակի պատմության և մշակույթի համար: Հետևաբար, նրանց ուսումնասիրությունը և ներկայացումը Արցախի վրա կգրավի տարածաշրջանով հետաքրքրվող այլ մասնագետների և լայն շրջանակների հետաքրքրությունը ևս»,-հավելեց նա:

Նոր Կարմիրավանում պեղումները կշարունակվեն մինչև ապրիլի վերջ:

Արցախի քարե մարդակերպ կոթողները նախաքրիստոնեական մշակույթի կարևոր բաղկացուցիչներից են:

Հայերեն Русский

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել կազմակերպության հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում

Հայաստանն ընտրվել է Հունաստանում անցկացված «Խաղաղություն, մշակույթ և համամարդկային արժեքներ» խորագրով միջոցառման պատվավոր երկիր

90–ականների դիսկո լեգենդները՝ Հայաստանում. կայացավ առաջին Retro Stars Fest-ը

Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները

«Եդինայա Ռոսիա»-ն ՌԴ Պետդումայում ստանում է ռեկորդային թվով մանդատներ