Պաշտոնական

Կարեն Կարապետյանի որոշմամբ Միքայել Հարությունյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատար

1 րոպեի ընթերցում

Կարեն Կարապետյանի որոշմամբ Միքայել Հարությունյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Միքայել Հարությունյանին նշանակել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնակատար։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, Կարեն Կարապետյանի մյուս որոշումներով Միքայել Արզումանյանը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնակատար, իսկ Գարեգին Գաբրիելյանը՝ գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալի պաշտոնակատար։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում