Քաղաքականություն

Ալան Դունկանը մասնակցել է Սարգսյանի երդմնակալությանը և սեղմել նրա ձեռքը

1 րոպեի ընթերցում

Ալան Դունկանը մասնակցել է Սարգսյանի երդմնակալությանը և սեղմել նրա ձեռքը

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով պետնախարար Ալան Դունկանը, ով Հայաստանում է, շնորհավորել է Արմեն Սարգսյանին Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել թվիթերյան իր միկրոբլոգում:

«Շնորհավոր, սըր»,- գրել է նա՝ տեղադրելով Երևանում երդմնակալության արարողությունից հետո Արմեն Սարգսյանի հետ ձեռքսեղմման լուսանկարը:

Ավելի վաղ նա տեղադրել էր մարզահամերգային համալիրից ևս մեկ լուսանկար, որտեղ գրել էր. «Պատրաստվելով Հայաստանի նախագահ Սարգսյանի երդմնակալության արարողությանը»:

ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստում երդմամբ Արմեն Սարգսյանը ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի լիազորությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում