Քաղաքականություն

Սարգսյանի գալով՝ նոր շունչ կմտնի կառավարման համակարգ. Կարեն Կարապետյան

2 րոպեի ընթերցում

 Սարգսյանի գալով՝ նոր շունչ կմտնի կառավարման համակարգ. Կարեն Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի պաշտոնակատարԿարեն Կարապետյանը նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի հետ ունի շատ ջերմ ու լավ հարաբերություններ: Այս մասին Կարապետյանն ասաց ՀՀնախագահին կառավարության հրաժարականը ներկայացնելուց հետո լրագրողների հետճեպազրույցում:

«Նախ և առաջ, ես կրկին կցանկանայի շնորհավորել Արմեն Սարգսյանին՝ այս բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Ինչպես տեղեկացաք, քիչ առաջ ես նրան ներկայացրել եմ մեր կառավարության հրաժարականի դիմումը։Պարոն Արմեն Սարգսյանի հետ ունենք շատ ջերմ ու լավ հարաբերություններ: Մենք երկար ժամանակ է, ինչ ճանաչում ենք միմյանց: Մենք բարեկամներ ենք և համախոհներ: Վստահ եմ, որ պարոն Արմեն Սարգսյանի գալով՝ նոր շունչ կմտնի կառավարման համակարգ և իրականացվող բարեփոխումներին նոր թափ կտրվի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կարապետյանը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 9-ին երդմնակալությունից հետո ստորագրել է առաջին հրամանագիրը՝ ՀՀ կառավարության հրաժարականն ընդունելու մասին: ՀՀ Սահմանադրության համաձայն՝ կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը: Ապրիլի 9-16-ը ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման ժամկետն է, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանը բաց անվանական քվեարկությամբ կընտրի ՀՀ վարչապետին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում