ԵԱՏՄ-ից միանալուց հետո Հայաստանը ներդրողների կողմից դիտարկվում է որպես 170 միլիոնանոց շուկա. Սերժ Սարգսյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո Հայաստանը ներդրողների կողմից դիտարկվում է արդեն ոչ թե որպես 3 մլն բնակչություն ունեցող երկիր, այլ որպես 170 միլիոնանոց շուկայի մաս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող, Միջին Արևելքի և Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթի և «Global FDI reports» գործակալության համատեղ հատուկ՝ Հայաստանին նվիրված համարում թողարկված հարցազրույցում այս մասին խոսել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Կարծում եմ՝ ցանկացած ներդրող որոշում կայացնելիս ուշադրություն է դարձնում երեք ասպեկտի՝ մարդկային կապիտալ, ապրանքների սպառում և բիզնես միջավայր: Մեր տեղական շուկան այլևս 3 միլիոնանոց չէ. մենք Եվրասիական տնտեսական միության հետ կիսում ենք 170 միլիոն բնակչություն ունեցող շուկա: Պետք է հաշվի առնել նաև Իրանի 80 միլիոնանոց շուկան, որը հենց մեր կողքին է»,- նշել է ՀՀ Նախագահը:

Նա ընդգծել է, որ մարդկային կապիտալի առումով Հայաստանը վայելում է համեմատական առավելություն բնակչության կրթական և մասնագիտական առավելությունների տեսանկյունից: «Ավելին, մենք ունենք տասնյակ հազարավոր բնակիչներ, ում համար արաբերենը համարվում է մայրենի լեզուներից մեկը: Նրանք այն մարդիկ են, ովքեր Մերձավոր Արևելքից հայրենադարձվել են Հայաստան: Սիրիական ճգնաժամի ընթացքում մենք ընդունել ենք ավելի քան 22 հազար սիրիահայերի, ովքեր ստիպված էին լքել իրենց երկիրը: Նրանք բնակություն են հաստատել Երևանում և այլ շրջաններում՝ գեղեցիկ գույն հաղորդելով քաղաքին, հիմնելով բազմաթիվ փոքր ձեռնարկություններ, ռեստորաններ ու սրճարաններ: Սա ևս մեր զարգացմանը նպաստող կարևոր գործոն է: Մենք մշտապես եղել ենք Արևմուտքի և Արևելքի հանգույցում՝ եղել ենք արևմուտք՝ արևելքի, և արևելք՝ արևմուտքի համար»,- ասել է Սարգսյանը՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ Հայաստանի միջավայրը դրական է Ծոցի երկրների ներդրողների համար:

Նախագահն ընդգծել է, որ օրական տասնյակ ինքնաթիռներ են վայրէջք կատարում ԱՄԷ օդանավակայաններում՝ տեղափոխելով սնունդ, միրգ, խմիչքներ և այլ ապրանքներ: «Դրանք ժամանում են հեռավոր տարածաշրջաններից՝ թռչելով 10-11 ժամ: Հայաստանից Դուբայ կամ Աբու-Դաբի թռիչքը տևում է ընդամենը 2,5 ժամ: Մենք ունենք հնարավորություն այդ շուկա մատակարարելու լավագույն գյուղատնտեսական ապրանքներ՝ միս, բանջարեղեն ու այլ սննդամթերք»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում