Հայաստանում արվող ցանկացած ներդրում ապահով է և պաշտպանված. Սերժ Սարգսյանը երկրի գրավչության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ունի բոլոր որակները՝ գրավիչ ուղղություն լինելու Ծոցի երկրներից կամ ցանկացած այլ վայրից զբոսաշրջիկների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Արաբական Միացյալ Էմիրություններում հրատարակվող, Միջին Արևելքի և Ծոցի երկրներում տարածվող անգլալեզու Gulf News օրաթերթի և «Global FDI reports» գործակալության համատեղ հատուկ՝ Հայաստանին նվիրված համարում թողարկված հարցազրույցում ասել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանը ԱՄԷ քաղաքացիների համար հանել է մուտքի պարտադիր վիզան, իսկ լեզվական հարցն այստեղ հեշտորեն լուծվում է: «Երկիրն ունի հարուստ պատմական ու մշակութային ժառանգություն և հիասքանչ բնություն, ինչպես նաև մեղմ եղանակ ողջ տարվա ընթացքում: Մենք հիմնել ենք անհրաժեշտ ենթակառուցվածքները և զբոսաշրջիկներն ունեն տարբեր տարբերակներ վայելելու այդ ամենը. ամեն բան հասանելի է: Թե՛ Երևանը, թե՛ Հայաստանը բացարձակապես անվտանգ են»,- նշել է Սարգսյանը:

Դիմելով պոտենցիալ ներդրողներին՝ ՀՀ Նախագահն ընդգծել է, որ որպես փոքր երկիր` Հայաստանում առավելություն կա՝ անհատական աշխատանք տանելու յուրաքանչյուր խոշոր ներդրողի հետ, ով ժամանում է: «Մենք ներդրողներին տալիս ենք առավելություններ և հարկային արտոնություններ, երբ նրանց նոր ձեռնարկություններն արտադրում են ապրանքներ, որոնք այստեղ նախկինում արտադրված չեն եղել: Հայաստանում արվող ցանկացած ներդրում ապահով է և պաշտպանված»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում