Փոքրիկ հայուհին Վրաստանում հաղթել Է պարի օլիմպիադայում
1 րոպեի ընթերցում
![Փոքրիկ հայուհին Վրաստանում հաղթել Է պարի օլիմպիադայում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/04/928647.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեցամյա Մերի Հակոբյանը Վրաստանում հաղթել Է պարի օլիմպիադայում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sputnik-ին, աղջնակը կատարել Է «Ծաղկած բալենի» ավանդական հայկական պարը:
Պարը բեմադրել Է պարուսույց Դոնա Բարեղամյանը, երաժշտությոնն ու կոմպոզիցիան գրել Է Խաչատուր Ավետիսյանը: Վրաստանում մարտի 31-ից մինչեւ ապրիլի 1-ը կայացել Է պարի օլիմպիադա, որին մասնակցել են տարբեր երկրների պարային համույթներ: Հայաստանը ներկայացնում Էր «Նոր դար» համույթը, որի անդամն Է Մերին: