Քաղաքականություն

Արմեն Սարգսյանն Աստանայում հանդիպել է ղազախահայ համայնքի ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն Աստանայում հանդիպել է ղազախահայ համայնքի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից նախագահ ընտրված Արմեն Սարգսյանն ապրիլի 3-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հանդիպում է ունեցել ղազախահայ համայնքի ավելի քան երկու տասնյակ ներկայացուցիչների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արմեն Սարգսյանի գրասենյակից, դիմելով ՀՀ դեսպանատանը կազմակերպված ընդունելությանը ներկա մեր հայրենակիցներին՝ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած արտաքին ու ներքին մարտահրավերները, երկրի սոցիալ-տնտեսական զարգացման, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման ուղղությամբ ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող քայլերը, կարևորել Ղազախստանում ապրող հայերի մշակութային, լեզվական, ազգային ինքնատիպության պահպանումը:

Ծավալված մտքերի փոխանակման ընթացքում ՀՀ ընտրված Նախագահը ծանոթացել է հայազգի գործարարների, մշակութային գործիչների գործունեության հիմնական ուղղություններին ու ծրագրերին, հորդորել նրանց ամենայն ջանք գործադրել համայնքի համախմբման նպատակով, աջակցել երիտասարդներին ազգային ոգով դաստիարակելու, ժամանակակից կրթություն ստանալու գործին, ավելի սերտացնել կապերը մայր հայրենիքի հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում