Նախարար Մկրտչյանն ընդունել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ապրիլի 1-5-ը հյուրընկալում է Մոսկվայի Ս. Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի պատվիրակությանը՝ ռեկտոր Վլադիմիր Մալիշևի գլխավորությամբ: Այցը կազմակերպված է ինստիտուտի 100-ամյակի հոբելյանական միջոցառումներին ընդառաջ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված են ինստիտուտի ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները և ռուսական կինոյի աշխարհահռչակ վարպետները, ընդունել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարն ընդգծել է, որ արվեստի կրթության հիմքում համամարդկային և հումանիստական արժեքներն են դրված. «Արվեստը, մասնավորապես, կինոարվեստն անգնահատելի առաքելություն ունի մարդու անհատականության ձևավորման գործընթացում: Արվեստի կրթությունը մենք դիտարկում ենք քաղաքակրթական և բարոյական արժեքների համադրման համատեքստում, որպես կրթության, հատկապես դաստիարակության կարևոր բաղադրիչ»,- նշել է Լևոն Մկրտչյանը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել նախարարին՝ ընդունելության համար, նշելով, որ հայ ժողովրդի կրթական և մշակութային հարուստ ավանդույթները մշտապես հետաքրքրում են արվեստի հետազոտողներին և գործիչներին: Նրանք նաև տեղեկացրել են, որ 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում հրատարակվել է «Հայկական հետքը Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում» գրքույկը, որտեղ ներկայացված են բուհում ուսանած անվանի հայ կինոգործիչները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են արվեստի կրթության ոլորտում համատեղ կրթական նախագծերի իրականացման հնարավորությունը:

Պատվիրակության կազմում ընդգրկված բուհի առաջատար մասնագետները և կինոգործիչները ԵԹԿՊԻ-ի ուսանողների համար հանդես կգան վարպետության դասերով: Մասնավորապես, նախատեսվում են կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, ՌԴ Ժողովրդական արտիստ, «Օսկարի» դափնեկիր Վ. Վ. Մենշովի, անիմատոր, մուլտֆիլմերի ռեժիսոր, Անիմացիայի և մուլտիմեդիայի ֆակուլտետի դեկան, դոցենտ Ե. Գ. Յարեմենկոյի և այլ հայտնի մասնագետների վարպետության դասերը: Ինստիտուտի դերասանական ֆակուլտետի ուսանողները ԵԹԿՊԻ-ի Ուսանողական թատրոնում հանդես կգան նաև «Եվգենի Օնեգին» ներկայացումով, ինչպես նաև կկազմակերպվեն հանդիպումներ, ցուցահանդեսներ, ֆիլմերի ցուցադրություններ:

Հայերեն

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN

Ընդդիմադիր դաշտում համագործակցության շուրջ առողջ քննարկումներ են ընթանում․ Քրիստինե Վարդանյան

ԱԺ նիստերին չմասնակցելն ընդդիմության որդեգրած մարտավարությունն է․ Քրիստինե Վարդանյան

Բոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս Ղազարյան

Հայաստանը՝ պաշտպանական նորարարության և արհեստական բանականության հանգույց. ԲՏԱ նախարարի ելույթը Փարիզում

Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ

ՔՊ-ում վստահեցնում են՝ նոր Սահմանադրության օրակարգից չեն շեղվելու

ՔՊ-ում անհիմն են համարում ընտրությունների արդյունքներից դժգոհ լինելու մասին լուրերը

Արթուր Հովհաննիսյանը կարծում է՝ ընդդիմությունը փողոցային պայքարի ներուժ չունի