Life

Ֆիլիպինցիները հնդկեղեգե Էլեկտրաբայք են ստեղծել

2 րոպեի ընթերցում

Ֆիլիպինցիները հնդկեղեգե Էլեկտրաբայք են ստեղծել

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆիլիպինների Meep ընկերությունը կառուցել Է Green Falcon Էլեկտրական մոտոցիկլետը՝ հնկեղեգե թափքային պանելներով: Այդ կառուցվածքի զանգվածն ընդամենը 6,5 կիլոգրամ Է, ինչը, ֆիրմայի գլխավոր կառավարիչ տնօրեն Պերես Լարսենի խոսքով, զգալիորեն փոքր Է ապակեպլաստիկե նմանակից: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է RideApart-ը:

Մոտոցիկլետը մշակվել Է Bamboo Extreme կառավարական ծրագրի համար, որի մասնակիցները պետք Է ներկայացնեին հնդկեղեգի ցողունների օգտագործման նորաստեղծական գաղափարներ: 2020 թվականին Ֆիլիպինների իշխանությունները մտադիր են այս բույսն աճեցնել 10 միլիոն հեկտարի վրա: Meep-ում հատուկ Green Falcon-ի համար ստեղծել են երկշերտանի հնդկեղեգե «զրահ»՝ ուժեղացված Էպօքսիդային սոսնձով. այդ տեսքով դա պողպատից ավելի ամուր Է դառնում: Դրա տակ թաքցված են Էլեկտրաշարժիչը եւ մարտկոցների բլոկը, որոնց բնութագրերն առայժմ չեն հայտնում:

Քանի որ մոտոցիկլետը նախատեսված Է քաղաքում շահագործման համար, դրա առավելագույն արագությունը սահմնափակված Է ժամում 97 կիլոմետրով:

Ընթացքի պաշարը 50 կիլոմետր Է: Լարսենն առայժմ համոզված չԷ, որ Green Falcon-ը սերիական արտադրության կդրվի: Սակայն հուսով Է, որ մոտոցիկլետը ոգեշնչող գործոն կդառնա մյուսների համար, եւ թույլ կտա ավելի արդյունավետ օգտագործել առկա պաշարները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում