1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլիմպիական խաղերի 8-ակի չեմպիոն բիաթլոնիստ Ուլե-Էյնար Բյորնդալենը պաշտոնապես ավարտել է կարիերան:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մարզիկը հայտարարել է լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Կուզեի ասել, որ ամեն ինչից հոգնել եմ, սակայն դա այդպես չէ: Քննարկելով ամեն ինչ թիմի բժշկի հետ, արդեն ձմռանը եկել էի եզրահանգման, որ ժամանակն է հեռանալ»,-ասել է մարզիկը:
Ուլե-Էյնար Բյորնդալենը Օլիմպիական խաղերի 8-ակի չեմպիոն է, 4 անգամ նվաճել է օլիմպիական արծաթե և մեկ անգամ բրոնզե մեդալները: Բիաթլոնիստն աշխարհի առաջնություններում հաղթել է 20 անգամ: Առաջին ոսկե մեդալը նվաճել է 1997 թվականին: Նորվեգացի մարզիկը 44 տարեկան է: