Մոսկվայում մեկնարկում են Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100–ամյակին նվիրված միջոցառումները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Մոսկվայում մարտի 30–ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100–ամյակի միջոցառումները համակարգող մոսկովյան հանձնաժողովի նիստը:

Դրան մասնակցում էին հանձնաժողովի համանախագահներ, ՌԴ Դաշնային Խորհրդի միջազգային գործերի կոմիտեի փոխնախագահ Ռաֆայիլ Զինուրովը և ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, ինչպես նաև Մոսկվայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, «Նոև կովչեգ» թերթի գլխավոր խմբագիր Գրիգորի Անիսոնյանը, Russia-Armenia.info տեղեկատվական-վերլուծական կայքի գլխավոր խմբագիր Արամ Խաչատրյանը, «Սոբեսեդնիկ Արմենիի» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ Ալեքսանդր Երկանյանը, Մոսկվայի հայկական երիտասարդական ընկերակցության նախագահ Հակոբ Աբրահամյանը, ԴԻԱԼՈԳ կազմակերպության փոխնախագահ Գոռ Կարախանյանը, Սարդարապատի ճակատամարտի հերոսներից մեկի` Դանիել Բեկ- Փիրումյանի թոռ, «Տարիների և օրերի գրություններով. Դանիել Բեկ-Փիրումյանի կյանքը» գրքի հեղինակ Յուրի Փիրումյանը:

Նիստը վարում էր հանձնաժողովի համանախագահ-համակարգող Յուրի Նավոյանը: Նա ներկայացրեց Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100–ամյակին նվիրված մոսկովյան միջոցառումների հայեցակարգը, որը հենվում է հայկական պետականության վերականգնման և շարունակականության ապահովման գործում Հայաստանի Առաջին Հանրապետության նշանակության վրա, միաժամանակ ընդգծելով 1918 թ. մայիսյան հերոսամարտերի համաժողովրդական բնույթը: Նախատեսված քաղաքագիտական և մշակութային միջոցառումները կոչված են Ռուսաստանի հայկական համայնքի ներուժը և Հայաստանի բարեկամներին համախմբելու հայկական պետականության գաղափարի շուրջ, ինչպես նաև ռուսաստանյան լայն հասարակայնությանը ներկայացնելու հայոց պատմության հերոսական էջերը:

Նիստի մասնակիցները քննարկեցին և համաձայնեցրին Մոսկվայում և Մոսկվայի մարզի քաղաքներում գիտաժողովների, թեմատիկ ցուցահանդեսների ու հանդիպումների, գրքերի հրատարակման ու շնորհանդեսների և համանման այլ միջոցառումների անցկացման ժամկետներն ու ձևաչափերը: Քննարկման առանձին նյութ հանդիսացան նաև այդ միջոցառումների արժանի լուսաբանման և Հայաստանի Առաջին Հանրապետության շրջանի պատմության կեղծարարության և պատմական փաստերի նենգափոխման փորձերին հակազդելու հարցերը:

Նշենք, որ Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100–ամյակի միջոցառումները համակարգող մոսկովյան հանձնաժողովը ընտրվել է Մոսկվայի հայկական քաղաքագիտական առաջին ֆորումի կողմից, որը տեղի է ունեցել 2017 թ. սեպտեմբերի 7–ին «Պրեզիդենտ-Հոթելում»: Դրան մաս են կազմում ռուսաստանյան խորհրդարանականներ, քաղաքագետներ, հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ և գիտնականներ:

Մոսկովյան հանձնաժողովի հովանու ներքո միջոցառումները կմեկնարկեն արդեն ապրիլ ամսին:

Հայերեն Русский

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը