Ֆրանկ Էնգելը ԵՄ-Թուրքիա հարաբերությունները տեսնում է Հայաստանի հետ սահմանի բացումից, լրագրողներին ազատ արձակումից հետո

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի գործողությունները Սիրիայում իսկական սկանդալ է որակում Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա անդրադարձավ ԵՄ անդամ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, որոնցով նրանք, մասնավորապես, Եվրամիությունից պահանջում են դադարեցնել անդամակցության շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ:

«Թուրքիան իր գործողություններն արդարացնում է ահաբեկիչների, անվտանգության սպառնալիքներով, սակայն որեւէ նման սպառնալիք չկա ո՛չ Աֆրինում, ո՛չ էլ այն տարածքներում, որոնք նրանք թիրախավորում են: Կարծում եմ՝ Թուրքիային պետք է պարզ բացատրել, կամ ինչպես ես եմ հասկանում, արդեն իսկ պարզ բացատրվել է, որ մենք լավ չենք վերաբերվում այս ամենին: Թուրքիան մեծ հարեւան է, եւ ես բազմիցս խոսել եմ այն մասին, որ մեծ հարեւանների հետ (իմիջիայլոց, Ռուսաստանը մեկ այլ մեծ հարեւան է) պետք է ինչ-որ կերպ համակերպվենք մեր համակեցությանը: Միմյանց հետ չշփվելը տարբերակ չէ ոչ մի առումով, միեւնույն ժամանակ, ձեւացնել, թե անում ես մի բան, որը երբեք չի լինելու, նույնպես տարբերակ չէ: Թուրքիան երբեք չի լինի Եվրամիության անդամ. դա պարզապես չի լինի, եւ մենք պետք է դադարենք ձեւացնել, որ դա կարող է լինել»,-ընդգծեց ԵԽ պատգամավորը եւ հավելեց, որ տեսականորեն կարելի է պատկերացնել Թուրքիային Եվրամիության անդամ, պատգամավորն անձամբ խնդիր չի տեսնում այդ հարցում, սակայն նրա համոզմամբ՝ դա չի կարող լինել Թուրքիայի ներկայիս ղեկավարության եւ նման դիրքորոշման պարագայում:

Ֆրանկ Էնգելի դիտարկմամբ՝ Թուրքիան նաեւ մեծապես հետընթաց է ապրել օրենքի դաշտում, ինչն ընդունելի չէ ո՛չ իր, ո՛չ էլ ԵՄ որեւէ երկրի համար:

«Այն օրը, երբ Թուրքիան կփոխվի, հետ կկանգնի Կիպրոսի նկատմամբ իր ագրեսիայից,կբացի սահմանը Հայաստանի հետ, կկարգավորի հարաբերությունները բոլոր հարեւանների հետ, բանտերից ազատ կարձակի անարդար հիմքով ձերբակալված լրագրողներին, ես միգուցե Թուրքիայի հետ ինչ-որ հարաբերություն պատկերացնեմ, սակայն նման Թուրքիա երբեք չի լինի»,-եզրափակեց լյուքսեմբուրգցի պատգամավորը:

Սյուզի Մուրադյան

Հայերեն English Русский

Ucom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով

«Ուժեղ Հայաստան»-ը Հայկ Ֆարմանյանին առաջադրել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չկա. Եղոյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին

Ռուսաստանն ուկրաինական ավելի քան 500 ԱԹՍ է խոցել. կան զոհեր և վիրավորներ

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով