«Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն»-ը նույնպես մասնակցում է «ԱրմՀայԹեք-2018»-ին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում մարտի 29-ին մեկնարկած սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների «ԱրմՀայԹեք-2018» երկրորդ միջազգային ցուցահանդեսին ներկայացված է նաեւ «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Կենտրոնը ցուցադրում է տարբեր տեսակի ականների մոդելներ, ինչպես նաեւ այն բոլոր գործիքները, որոնք անհրաժեշտ են ականազերծման համար՝ բժշկական պայուսակներ, փրկարարական համազգեստ եւ այլն:

Կենտրոնի ներկայացուցիչ Ամալյա Վանեսյանը տեղեկացրեց, որ կազմակերպությունը համագործակցում է DOK-ING խորվաթական ընկերության հետ, որը ներկայանում է իր ականազերծող մեքենաներով:

«Մեքենաները հեռակառավարվող են, նախատեսված են թե՛ հակահետեւակային, թե՛ հակատանկային ականների համար, այսինքն՝ հողը փորելով առաջ են գնում ու ական հանդիպելիս այն պայթում է, բայց քանի որ մեքենաները զրահապատ են, նրանք որեւէ վնաս չեն կրում: Մարդկային գործոնն էլ արդեն հեռվից է աշխատում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Կենտրոնը գործում է 2012 թվականից, եւ այս տարիների ընթացքում զբաղվել է ականազերծման, ականային վտանգ պարունակող համայնքներում իրազեկման աշխատանքներով:

«Փորձում ենք այնպես անել, որ ականային վտանգը մեր երկրում նվազի, ավելի շատ ռեսուրսներ ներգրավենք եւ քիչ զոհեր ունենանք եւ Հայաստանում իրավիճակը կարողանանք այն մակարդակին հասցնել, որ ականային պատահարներ, դեպքեր չլինեն»,-եզրափակեց նա:

Հայերեն

Մեծ Բրիտանիան և Լեհաստանը համատեղ զորավարժություններ կսկսեն Բալթիկ ծովում

Կասեցվել է «Չանախ» պանրի տեխնոլոգիայով պատրաստված «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը

Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են ներդրումային ծրագրերի իրականացման շրջանակում քաղաքաշինական ընթացակարգերին առնչվող հարցեր

Հոկտեմբերի 28-ի միջոցառումների անոնս

Վաղ տարիքից զարգացնել սովորողների բնապահպանական գիտակցությունը․ Կենսաբազմազանության կրթության օր COP17-ի շրջանակում

Ըմբիշ Գևորգ Թադևոսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Մոլդովան ամրապնդում է երկկողմ հարաբերությունները Կիպրոսի հետ. Moldpres

Դանիայի և Շվեդիայի վարչապետները թերահավատորեն են վերաբերվել Պուտինի հետ իրենց գործընկերների հեռախոսազրույցի արդյունքներին

Դավիթ Խուդաթյանն ու Ֆլորիան Էսկյուդիեն քննարկել են մի շարք ոլորտներում Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Շուրջ 60 միլիոն դրամի վնաս ջրային ռեսուրսներին․ ԲԸՏՄ-ն ներկայացրել է հանցագործության մասին հաղորդում