Տնտեսություն

ՀՀ կառավարությունը նոր դրամաշնորհ կստանա 

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը նոր դրամաշնորհ կստանա 

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանի կառավարությանը կտրամադրի 500 հազար եվրոյիդրամաշնորհ: «Ըստ համաձայնագրի՝ նախատեսվում է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը դրամաշնորհ կտրամադրի՝ Հարկային օրենսգրքի լիարժեք կիրարկմանն աջակցելու նպատակով», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Ըստ համաձայնագրի՝ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի միջոցով կիրականացվեն համապատասխան քայլեր՝ միասնական հարկային օրենսգրքի ամբողջական կիրարկումը նախապատրաստելու համար, ֆիսկալ բարեփոխումներին հետամուտ լինելու և հարկաբյուջետային վարչարարությունն ամրապնդելու համար։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում