ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի բնակչուհին ցմահ ապահովում Է շահել՝ վիճակախաղի տոմս գնելով իր չափահասության կապակցությամբ: Այս մասին, ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, հայտնել Է BBC News նորությունների պորտալը:
Շառլի Լագարդեն Քվեբեկի նահանգից մի շիշ շամպայն եւ ջնջվող շերտով վիճակախաղի տոմս Է գնել, որպեսզի նշի չափահասությունը: Տոմսը շահել Է, եւ աղջկան երկու տարբերակ են առաջարկել. միանգամից մեկ միլիոն կանադական դոլար վերցնել կամ ամեն շաբաթ հազար կանադական դոլար ստանալ մինչեւ կյանքի վերջը:
Խորհրդակցելով ֆինանսական խորհրդատուի հետ՝ Լագարդեն որոշում Է ընդունել շաբաթական հազարական դոլար ստանալ, քանի որ այդ գումարը չի հարկվի: Լագարդեն խոստովանել Է, որ պլանավորում Է շահումը ծախսել ճանապարհորդությունների եւ կրթության վրա: «Ես ցանկանում եմ լուսանկարչություն սովորել: Երազում եմ նկարել ճանապարհորդությունների մասին պատմող հանդեսի համար»,- հավելել Է նա: