Life

Հսկայական խոզը դարձել Է անգլիական ընտանիքի սիրելին

2 րոպեի ընթերցում

Հսկայական խոզը դարձել Է անգլիական ընտանիքի սիրելին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայից Ալի Մարիոտն իր տանը պահելու համար խոճկոր Է ձեռք բերել, որը բոլորի համար անսպասելիորեն դարձել Է խոհանացային սեղանի չափ եւ այժմ կշռում Է մինչեւ 222 կիլոգրամ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail-ը:

Կինը 2009 թվականին խոզը գնել Էր տեղի կենդանիներ բուծողից. դա թվով հինգերորդ խոճկորն Է նրա տանը: Նրա երեխաները՝ հինգ եւ յոթ տարեկան տղաները, երբեք դեմ չեն եղել նման ընկերակցությանը: Մարիոտը կարծում Էր, որ դա սովորական փոքրիկ խոզ Է, որը հատուկ բուծվել Է տանը պահելու համար, բայց այդպես չեղավ: Խոճկորին Մավիս են կոչել ի պատիվ հանգուցյալ տատիկի: Նա աստիճանաբար սկսել Է մեծանալ առանց կանգ առնելու: Որոշ ժամանակ անց խոզն այնքան Է մեծացել, որ սկսել Է լռվել դռների մեջ եւ վազվզել Է միջանցքներով՝ փորձելով դուրս գալ: Ուստի կինը նրա համար տնակ Է կառուցել ոչ հեռու ապրող իր ծնողների բակում: Մարիոտի խոսքով՝ Մավիսը երեխաների համար գրեթե ավագ քույր Է: Տղաները նրան քշում են պոնիի նման եւ ամեն կերպ զվարճանում: Չնայած այն բանին, որ խոզն արդեն այնքան Էլ երիտասարդ չԷ, նա, միեւնույն Է, ջանում Է նրանց հետ խաղալ: Տիրուհին Մավիսի հետ իրեն շատ լավ Է զգում, երբ ինքն սթրեսի մեջ Է լինում:

Նրա խոսքով՝ խոզի հետ միասին պառկելը, գլուխը նրա վրա դնելն ու նրա շնչառության եւ խռխռոցի ռիթմը լսելը լավագույն հանգստացուցիչն Է: Մավիսն ուտում Է այն ամենը, ինչ պատահում Է՝ բանանի կեղեւ, թխվածք, բանջարեղեն: Այդ պատճառով ընտանիքը փակ Է պահում պահարանների բոլոր դռները: Իսկ եթե կենդանին դրանք բացված Է տեսնում, նա անմիջապես վազ Է տալիս, իսկ ընտանիքը միաբերան բացականչում Է. «Արա՛գ, նա մոտենում Է: Փակի՛ր դռները»: Չնայած իր մեծ չափերին, կենդանին բավականին խելացի Է ու սիրալիր, նույնիսկ կարողանում Է հրահանգով շրջվել փորի վրա:

Սակայն երբեմն նա կարող Է իրեն «խոզավարի» պահել՝ շրջել աղբամաններն ու ծաղկամանները, որեւԷ տեղ կանգնել ու ընտանիքի անդամներին թույլ չտալ անցնել, մինչեւ որ չստանա իր ցանկացածը, հաղորդել Է Sputnik-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում