Վանաձորի դրամատիկական թատրոնը հիմնովին նորոգվելու է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի Հ. Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը նոյեմբերին նոր շունչ կստանա: Այս մասին մարտի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանը:

«Ինչպես բոլոր թատրոններում, այնպես էլ մեզ մոտ շատ են խնդիրները, սակայն դրանք ժամանակի ընթացքում լուծվում են: 1931 թվականին է կառուցվել թատրոնը և մինչ օրս այնտեղ հիմնանորոգում չի կատարվել: Անցյալ տարի թատրոնի տանիքի հետ կապված լուրջ հարց կար: Տանիքը նորոգվեց, փոխվել են նաև պատուհանները, սակայն վատ վիճակ է հարդասենյակներում, բեմում, դահլիճում: Ի վերջո` թատրոնն այս տարի հիմնովին կնորոգվի և, հավանաբար, նոյեմբերին կընդունի թատերասերներին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց թատրոնի տնօրենը:

Նա շեշտեց, որ իրենց թատրոնն ունի հանդիսատես նաև Երևանից, որը մշտապես ներկա է առաջնախաղերին: «Մարզային թատրոնների խնդիրներից մեկն այն է, որ չենք կարողանում նույն ներկայացումը տևական ժամանակ խաղալ, քանի որ բնակչությունը քիչ է: Նոր գործեր բեմադրելու համար հովանավորներ են անհրաժեշտ»,-խոստովանեց Շահնազարյանը:

Տնօրենն ընդգծեց, որ անցյալ տարի հինգ պրեմիերա են ունեցել: «Խնայեցեք տղամարդկանց» բեմադրության առաջնախաղն անցկացվել է Ռոստովում:

«Թատրոնի նորոգման ընթացքում մենք չենք դադարեցնելու մեր աշխատանքը: Ներկայացումներ կխաղանք Հայաստանում նաև արտասահմանում: Մեր խաղացանկը բավականին հարուստ է: Բեմադրում ենք Շեքսպիրի պիեսները, Կարինե Խոդիկյանի գործերից, բայց հանդիսատեսին թատրոն ավելի հեշտ է բերել, երբ մատուցվում են կոմեդիաներ»,-ասաց Ագնեսա Շահնազարյանը և հավելեց, որ տարվա ընթացքում ութ ներկայացում են խաղում, որոնցից երկուսը դրամա, մյուսները` կոմեդիաներ:

Հայերեն English

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ

Սեպտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Գլենդելում տեղի է ունեցել Լիլիթ Մելիքյանի «Կինը» ցուցահանդեսը

Մեր առաքելությունն է մեր ամենօրյա աշխատանքով նպաստել իրավական և արդար հասարակության կայացմանը․ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող