Միջազգային

Կեմերովոյի հրդեհի գործով ձերբակալվել Է հակահրդեհային համակարգի մշակողը

1 րոպեի ընթերցում

Կեմերովոյի հրդեհի գործով ձերբակալվել Է հակահրդեհային համակարգի մշակողը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրական կենտրոնում տեղի ունեցած հրդեհի քրեական գործով ձերբակալվել Է «Սիստեմնի ինտեգրատոր» ընկերության ղեկավարը, ընկերություն, որն զբաղվել Է հակահրդեհային անվտանգության համակարգի մշակմամբ:

Մարտի 26-ին այս մասին հայտնել Է Telegram-կանալ 112-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ձերբակալված ձեռնարկատիրոջ անունն Է Իգոր Պոլոզինենկո: Մնացած ձերբակալվածներն են առեւտրական կենտրոնի սեփականատեր Նադեժդա Սուդդյոնոկը, անվտանգության գծով նրա տեղակալը ու եւս մեկ կառավարիչ: 112-ի տվյալներով՝ նրանց ազգանուններն են՝ Սոբոլեւ եւ Նիկիտին:

Կեմերովոյի առեւտրական կենտրոնում հրդեհն սկսվել Է մարտի 25-ի ցերեկը: Պատահածի հնարավոր պատճառների թվում քննարկվում Է նաեւ հրկիզումը: Պատահածի փաստով հարուցվել Է քրեական գործ անզգուշությամբ մահ պատճառելու, հրշեջ անվտանգության պահանջների խախտման եւ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման հոդվածներով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում