ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական Arkia ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ Թել Ավիվ-Երևան-Թել Ավիվ երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից:
Չվերթները կմեկնարկեն մայիսի 16-ին: Դրանք կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի օրը: