Մատենադարանի մշտական և ժամանակավոր ցուցադրությունները բաց կլինեն նաև կիրակի օրերին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեսրոպ Մաշտոցի անվանՄատենադարանի մշտական և ժամանակավոր ցուցադրությունները բաց են լինելու նաև կիրակի օրերին՝ հաշվի առնելով հանրապետությունում զբոսաշրջիկների հոսքերի ընդլայնման միտումները:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից:
Ցուցադրություններն այցելուների համար բաց կլինեն ժամը 10:00-17:00-ն: