GRECO-ն Հայաստանում հակակոռուպցիոն երաշխավորությունների կատարման մասին զեկույց է հրապարակել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի խորհրդի հակակուռուպցիոն մարմինը` Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (GRECO) հրապարակել է նոր զեկույց Հայաստանում կոռուպցիան կանխելու նպատակով խմբի կողմից տրված երաշխավորությունների կատարման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, GRECO-ն արձանագրել է, որ Հայաստանը գոհացուցիչ կերպով կյանքի է կոչել 18 երաշխավորություններից 5-ը: Մնացած 12-ը կիրառվել են մասնակի, իսկ մեկն ընդհանրապես կյանքի չի կոչվել:

GRECO-ն առաջընթաց է գրանցել խորհրդարանում օրենսդրական գործընթացի թափանցիկության ապահովման հարցում: Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը նշել է, որ անհրաժեշտ են նոր ջանքեր՝ մշակելու խորհրդարանականների համար վարքագծի նոր կանոնագիրք, ինչպես նաև ամրապնդելու այն մեխանիզմները, որոնք մոնիթորինգի են ենթարկում պատգամավորների՝ էթիկայի նորմերին ու չափորոշիչներին համապատասխանությունը:

GRECO-ն ողջունել է սահմանադրական այն փոփոխությունները, որոնք բարեփոխել են դատական ինքնակառավարումը՝ հիմնելով Բարձրագույն դատական խորհուրդ: Խումբը նշել է, որ դեռևս աշխատանք կա կատարելու դատավորների վերապատրաստման և խորհրդատվությունների հարցում:

Այն ողջունել է նաև դատախազության մասին օրենքի ընդունումը՝ ընդգծելով, որ կարևոր քայլեր են արվել դատախազների նշանակման գործընթացը բարելավելու ուղղությամբ: Խումբն արձանագրել է, որ անհրաժեշտ է նոր միջոցներ ձեռնարկել դատախազների թրեյնինգների և կոնֆիդենցիալ խորհրդատվության ուղղությամբ:

GRECO-ն հայտնել է, որ վերոնշյալ ուղղություններում անհրաժեշտ է հետագայում էլ առաջընթաց գրանցել՝ առաջիկա 18 ամիսների ընթացքում համապատասխանելու խմբի երաշխավորությունների ընդունելի մակարդակին: Խումբը Հայաստանի պատվիրակության ղեկավարին հորդորել է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը տրամադրել հավելյալ տեղեկություններ չիրականացված երաշխավորությունների կյանքի կոչման վերաբերյալ:

Հայերեն English

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը

COP17-ում համաձայնեցվել են նոր հարցեր, բարդ թեմաները կքննարկվեն նաև նախարարների մասնակցությամբ․ ՇՄ նախարար

ՀՀ վարչապետը շնորհավորել է Սերբիայի «Ուսանողական ցուցակին» ընտրություններում հաղթանակի առթիվ

Ջրվեժի աղբավայրում ստուգում է իրականացվում․ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը պարզաբանում է տարածել

Աստրիդ Շոմաքերը բնության պահպանության գործում կարևորել է ամբողջ հասարակության ներգրավվածությունը

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանը հույս է հայտնել, որ COP17-ը գլոբալ երկխոսությունը կտեղափոխի գործնական հարթություն

ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը COP17-ում զգուշացրել է գլոբալ տաքացման հետևանքների մասին