Հասարակական

Հայաստանի կառավարությունը հաստատեց շրջակա միջավայրի պահպանության ռազմավարությունը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը հաստատեց շրջակա միջավայրի պահպանության ռազմավարությունը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց Շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների օգտագործման կառավարման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ այն նախատեսում է բնապահպանական քաղաքականության գործիքների համակարգված փաթեթ, որն առավել համակարգված կդարձնի բնապահպանական և բնօգտագործման ոլորտում առկա և առաջիկա բնագավառային գործողությունների ծրագրերը, կանդրադառնա խնդիրների լուծմանը, ինչպես նաև հաշվի կառնի ՀՀ միջազգային պարտավորությունները` բնապահպանության ոլորտում: «Ռազմավարությունում մանրամասն դիտարկվել են շրջակա միջավայրի բաղադրիչներ հանդիսացող հողերը, կենսաբազմազանությունը, ներառյալ` անտառները և բնության հատուկ պահպանվող տարածքները, ջրային ռեսուրսները, մթնոլորտը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Բնապահպանության նախարարը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում