Տնտեսություն

Հայաստանն ու Իսրայելը կբացառեն եկամուտների և գույքի կրկնակի հարկումը

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Իսրայելը կբացառեն եկամուտների և գույքի կրկնակի հարկումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց 2017թ. հուլիսի 25-ին ստորագրված Հայաստանի և Իսրայելի Պետության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիան վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն կոնվենցիայի ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը: Օրերս Սահմանադրական դատարանն արդեն իսկ համաձայնագրի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

«Այս պահի դրությամբ նման համաձայնագիր ունենք 46 երկրի հետ: Եվս երեք երկրի՝ Ղրղզստանի, Սեյշելյան կղզիների և Ուզբեկստանի հետ ունենք գրեթե ավարտված ընթացակարգեր: Մինչ տարեվերջ, ամենայն հավանականությամբ, ևս չորս երկրների հետ կավարտվեն բանակցությունները և կպատրաստվեն ստորագրման»,- ասաց Արամյանը:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում