Տոկիոյում բացվեց Գոձիլայի հուշարձանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի կենտրոնի հրապարակում՝ կայսերական պալատի համալիրից ոչ հեռու, մարտի 22-ին հանդիսավորապես բացվել Է Գոձիլայի՝ կինոֆիլմերի հրեշի երեքմետրանոց հուշարձանը: Բուն պատկերաքանդակի բարձրությունը 2,5 մետր Է: Հուշարձանի պատվանդանը զարդարում Է «Մարդկությունն այժմ ստիպված կլինի գոյակցել Գոձիլայի հետ» փորագրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այդ արտահայտությունն, ինչպես հիշեցնում Է Kyodo լրատվական գործակալությունը, վերցված Է վիթխարի հրեշի մասին սերիայի վերջին ֆիլմից, որն Էկրան Է բարձրացել 2016 թվականին: «Գոձիլա. վերածնունդ» կոչվող կինոժապավենը ճանաչվել Է տարվա ֆիլմ եւ ստացել մի քանի ազգային պարգեւներ: Հուշարձանն իրենից ներկայացնում Է Գոձիլան հենց այդ կինոժապավենից: 2016 թվականի ֆիլմն արդեն 29-րդն Է դարձել մողեսանման հրեշի մասին: Գոձիլայի վերաբերյալ առաջին ժապավենը Ճապոնիայում նկարահանվել Է 1954 թվականին Խաղաղ օվկիանոսի Բիկինի օղակղզում ամերիկյան ջրածնային ռւմբի փորձարկումից հետո:

Ըստ սցենարի՝ այդ պայթյունը խաղաղասեր ստորջրյա մողեսին վերածում Է կատաղի հրեշի, որը բարձրանում Է խորքերից եւ սկսում ամեն ինչ ավերել իր ճանապարհին: Բացի Ճապոնիայից, Գոձիլայի մասին ֆիլմեր են նկարահանել նաեւ Հոլիվուդում: Ճապոնիայում այդ ֆիլմերը դարձել են ազգային մշակույթի կարեւոր մասը, 1954 թվականից դրանք դիտել Է ընդհանուր առմամբ ավելի քան 100 միլիոն հանդիսական, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres