Կառավարությունը նախատեսում է «Հայփոստ»-ի մասնավորեցումն ավարտել 1 տարվա ընթացքում 

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը «Հայփոստ» ՓԲԸ-ի՝ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ին հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագրի ժամկետը երկարացրեց մինչև 2019 թվականի փետրվարի 15-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Ըստ նախագծի հիմնավորման, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն առաջարկել է ընթացք տալ «Հայփոստ»-ի մասնավորեցման գործընթացին, ինչի շրջանակում քննարկումներ են իրականացվում միջազգային կազմակերպությունների հետ, և որը նախատեսվում է իրականացնել մինչև 1 տարվա ընթացքում:

Կառավարության և «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի միջև 2016 թ. դեկտեմբերի 14-ին 9 ամսով կնքված «Հայփոստ»-ի՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի ժամկետը նախ երկարացվել էր 4 ամսով, հետո՝ ևս 2 ամսով:

Հայերեն

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ