Տնտեսություն

Հայաստանում նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցման ծրագրի ներդրումների ծավալը կավելանա

2 րոպեի ընթերցում

 Հայաստանում նավթամթերքի վերամշակման գործարանի կառուցման ծրագրի ներդրումների ծավալը կավելանա

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը Եղվարդում նավթամթերքի վերամշակման ամբողջովին նոր գործարան կառուցելու ներդրումային ծրագրի հետ կապված ընդունեց նոր որոշում: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ նախագծով նախատեսվում է «ԱՐՄՕՅԼ» ՓԲԸ-ի կողմից ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի որոշման մեջ ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների նպատակով փոփոխել, լրացնել և հստակեցնել ներմուծվող ապրանքների ցանկը: «Դրա արդյունքում ներդրումների ծավալը կավելանա 550 մլն դրամով և կհասնի 16,8 մլրդ դրամի: Արդյունքում կստեղծվի 150 նոր աշխատատեղ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Կարայանը:

«ԱՐՄՕՅԼ»-ին կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ թույլատրվել էր ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված սարքավորումների ԱԱՀ-ն հետաձգել 3 տարի ժամկետով:

Ըստ հիմնավորման, ներդրումային ծրագրի շրջանակներում «ԱՐՄՕՅԼ»-ը կառուցում է նավթամթերքի վերամշակման ամբողջովին նոր գործարան` հագեցնելով այն տվյալ բնագավառում առկա ժամանակակից սարքավորումներով: Ծրագրի իրականացման արդյունքում ընկերությունը կկառուցի իր տեսակի մեջ եզակի նավթամթերքի վերամշակման գործարան ներքին շուկայում, կստեղծվեն նոր աշխատատեղեր:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում