Բրիտանացի հավաքորդի կողմից 7 ֆունտով eBay-ում գնված լուսանկարը փորձագետները գնահատել են 2 մլն դոլար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լուսանկարը, որը մասնավոր հավաքորդ Ջասթին Ուայթինգի կողմից eBay ինտերնետ-աճուրդում ձեռք Է բերվել 7 ֆունտով (շուրջ 10 դոլար), պարզվել Է, որ 19-րդ դարի ամերիկացի հայտնի հանցագործ Ջեսի Ջեյմսի իսկական դիմանկարն Է: Այդ հազվագյուտ լուսանկարի արժեքը փորձագետների կողմից գնահատվում Է մոտավորապես 2 մլն դոլար: Այդ մասին մարտի 21-ին հայտնել Է The Times բրիտանական թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ուայթինգը, որն իրեն ներկայացնում Է որպես Վայրի Արեւմուտքի պատմության եւ մշակույթի մեծ երկրպագու, լուսանկարը ձեռք Է բերել անցյալ տարվա հուլիսին եւ անմիջապես ուշադրություն Է դարձրել դրա անհավանական նմանությանը այդ թեմատիկային նվիրված իր գրքերից մեկում գանգստերի նկարի հետ: Դրանից հետո հավաքորդը որոշում Է ընդունել դիմել մասնագետի եւ պարզել արտեֆակտի վավերականությունը: Փորձագետի դերում հանդես Է եկել 19-րդ դարի լուսանկարների մասնագետ Ուիլ Դաննիուեյը: «Լուսանկարն արվել Է մոտավորապես 1861 կամ 1862 թվականին,-թերթը մեջբերում Է նրա խոսքը:-Դեմքից, սանրվածքից, պիջակից եւ փողկապից պարզորոշ երեւում Է, որ դա 14-ամյա Ջեսի Ջեյմսի օրիգինալ լուսանկարներից մեկն Է»: Ուայթինգը նաեւ որոշել Է այդ լուսանկարը գնահատման համար ուղարկել Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին քրեագետ Քենթ Գիբսոնին, որը նույնպես հաստատել Է դիմանկարի վավերականությունը: Նա այն կարծիքն Է հայտնել Է, որ այդ հազվագյուտ լուսանկարի արժեքը կազմում Է մոտավորապես 2 մլն դոլար, քանի որ Վայրի Արեւմուտքի նմանատիպ հայտնի հանցագործ Բիլլի Քիդի լուսանկարը 2015 թվականին աճուրդում վաճառվել Է հենց այդ գնով:

Ջեսի Վուդսոն Ջեյմսը (1847-1882 թթ.) ամերիկացի հանցագործ Է, Վայրի Արեւմուտքից գանգստերի իդեալականացված կերպարի առավել հայտնի նախատիպերից մեկը: Նրա արկածների մասին պատմություններն ընկած են ժողովրդականություն վայելող բազմաթիվ գեղարվեստական ստեղծագործությունների հիմքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ՄԱԿ-ը դատապարտել է ապստամբների կողմից մարդու իրավունքների խախտումներն Արևելյան Կոնգոյում

Պետեր Սիյարտոն վստահեցրել է, որ Հունգարիան մտադիր չէ դուրս գալ ԵՄ-ից

ԶՊՄԿ-ն անդրադարձել է շրջանառվող լուրերին իր որոշ աշխատակիցների գործադուլի մասին

Պիստորիուսը չափազանցություն է համարել Գերմանիայի կողմից պաշտպանական ծախսերը ՀՆԱ-ի 5%-ին հասցնելը

Ռուսաստանը փետրվարի 5-ից արտաքսելու է անօրինական միգրանտներին

Հայաստանի կինոյի հիմնադրամն առանձին տաղավարով կմասնակցի Բեռլինալեի կինոշուկային

Պատանի հայ երաժիշտները հանդես կգան «ԵրազԱրտ» կրթական նախաձեռնության համերգին

Ուկրաինայում Ռուսաստանի ակտիվությունը Լեհաստանին դրդել է օդ բարձրացնել մարտական ավիացիան

Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել է ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցի երկու պատանդների հանձնումը Կարմիր Խաչին

ԱԱԾ-ն առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել ՔԿ՝ Իրանի քաղաքացիների մասնակցությամբ տեսանյութի տարածման առնչությամբ