Life

Աշխատասեր հորը գրած երեխայի սրտառուչ երկտողը հուզել Է ցանցը

1 րոպեի ընթերցում

Աշխատասեր հորը գրած երեխայի սրտառուչ երկտողը հուզել Է ցանցը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում The_Dream_Walker նիկով օգտատերը սրտառուչ երկտող Է զետեղել, որն իր փոքրիկ քեռորդին գրել Է հորը: Նամակը հրապարակված Է Reddit իմիջբորդում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Դու աշխատասեր ես, դու կարող ես մոլորակն ավելի լավը դարձնել: Եվ եթե դու Էլ ավելի եռանդուն աշխատես, դու կկարողանաս գնել այն խաղը, որը ես ցանկանում եմ»,-ասված Է մանկական ուղերձում:

Պոստի հեղինակը հավելել Է, որ իր ողջ ընտանիքը հիացած Էր երեխայի երկտողից: Ինչպես պարզվել Է, տղան ոչ թե պարզապես տեսախաղ Է ցանկացել, այլ լիարժեք Nintendo Switch կոնսոլը:

Հրապարակված երկտողը կարճ ժամանակում ծառայության բաժանորդների շուրջ 20 հազար դրական գնահատական Է հավաքել:

Մեկնաբանները երեխային գովել են հնարամտության համար, ինչպես նաեւ դրվատել հոր նկատմամբ տածած խորը զգացմունքները: «Օ՛, դա իսկական սեր Է»,-հայտարարել Է օգտատերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում