Ադրբեջանական սադրանքի արդյունքում Ստամբուլում արգելել են իրանահայ ռեժիսորի «Եվա» ֆիլմի ցուցադրությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլի նահանգապետարանն արգելել է «Ֆիլմմոր» կանանց ֆիլմերի միջազգային փառատոնում իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ահվալնյուզ»-ը, ֆիլմի ցուցադրության արգելը պատճառաբանվել է «արտակարգ դրության ռեժիմով ու անվտանգության նկատառումներով»:

Փառատոնի ներկայացուցիչ Մելեք Օզմանը «Բիանեթ»-ի հետ զրույցում, սակայն,խոստովանելէ, որ ի սկզբանե Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությունը նամակ է հղել Ֆրանսիական ինստիտուտին, որտեղ որ պետք է անցկացվի փառատոնը՝ խնդրելով չեղարկել «Եվա» ֆիլմի ցուցադրությունը: «Այնուհետև նրանք դիմել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, նույնիսկ անձամբ նախարարին»,- ասել է Օզմանը:

Այնուհետև փառատոնը պաշտոնական հրահանգ է ստացել թուրքական իշխանություններից՝ արգելելու ֆիլմի ցուցադրությունը:

Ադրբեջանի իշխանությունները պնդել են, որ ֆիլմը տպավորություն ստեղծում, որ Ղարաբաղը հայկական տարածք է:

Իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադիի ֆիլմը պատմում է Եվա անունով կնոջ մասին, որ կարողանում է ամուսնու մահից հետո փախչել նրա ազդեցիկ բարեկամների մոտից դստեր՝ Նարեի հետ, և ապաստան է գտնում Հայաստանի՝ Ղարաբաղի գյուղերից, որտեղ էլ շարունակում է թաքնված ապրել: Նախորդ տարի ֆիլմը Հայաստանի կողմից ուղարկվել էր Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը լավագույն օտարերկրյա ֆիլմ անվանակարգին մասնակցելու համար, սակայն չէր ընդրկվել հիմնական ցուցակում:

Հայերեն English Русский

Հայաստանի և Սլովենիայի վարչապետներն անդրադարձել են ՀՀ–ԵՄ համագործակցությանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարության գլխավոր քարտուղարը հանդիպել է Ամերիկայի հրեական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ

Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի իրականացման հարցերը

Առաջիկա խաղը կլինի Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նոր պատմությունը. Էդուարդ Սպերցյան

Առաջադրանքը մեկն է` հաղթել, շարժվել առաջ. Եղիշե Մելիքյանը` Ազգերի լիգայի նոր փուլի մասին

Շուրջ 1000 երեխա՝ «STEAM» կրթական ծրագրում

Նիկոլ Փաշինյանը և Անտոնիու Գուտերեշը քննարկել են ՀՀ-ում COP17-ի անցկացմանը և տարածաշրջանային նշանակության հարցեր

Սեպտեմբերի 25-ի միջոցառումների անոնս

Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն անդրադարձել են TRIPP նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքների ընթացքին

ՔՊ խմբակցությունը հանդիպել է ԵԺԿ գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակությանը