Քաղաքականություն

ՀՀ ԱԺ-ն ԵՄ-ի հետ համաձայնագիրը կվավերացնի ապրիլի սկզբին կայանալիք քառօրյայի ընթացքում

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ-ն ԵՄ-ի հետ համաձայնագիրը կվավերացնի ապրիլի սկզբին կայանալիք քառօրյայի ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խորհրդարանը Եվրոպական Միության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը կվավերացնի ապրիլին:

Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը: «Եվրոպական Միության և Հայաստանի միջև համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հատվածաբար՝ Հայաստանի կողմից այն վավերացնելու դեպքում: Հայաստանի խորհրդարանն այդ համաձայնագիրը վավերացնելու է ապրիլին: Ապրիլի ընթացքում խորհրդարանական հերթական քառօրյան կմեկնարկի ապրիլի 10-ին: Ըստ երևույթին, հենց այդ քառօրյայի ընթացքում մենք համաձայնագիրը կվավերացնենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Աշոտյանը:

Հարցին, թե հնարավոր չէ՞ր համաձայնագիրը վավերացնել մարտի 20-ին մեկնարկելիք քառօրյա նիստերի ընթացքում, և ո՞րն է ձգձգման պատճառը, Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Սահմանադրական դատարանը պետք է տար եզրակացություն, որ համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանը: Սահմանադրական դատարանը մարտի 16-ին տվել է այդ եզրակացությունը, որից հետո միայն համապատասխան օրենքը սահմանված ժամկետներում գա խորհրդարան, քննարկվի և վավերացվի: Մեզ համար կարևորագույն օրենքները չենք կարող ընդունել օրենսդրության խախտումով»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում