Հայրենազրկումը ցեղասպանության շարունակությունն է. Սփյուռքի նախարարությունը անցկացնում է թեմատիկ գիտաժողով

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի նախարարությունում անցկացվում է «Հայոց ցեղասպանության պատճառով հայության կրած նյութական վնասները. «լքյալ» գույք եւ հայրենազրկում թեմայով գիտաժողովը:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բացման խոսքում կարեւորեց նման գիտաժողովների կազմակերպումը հայ ժողովրդի նաեւ նյութական կորուստներին առնչվող խնդիրները բարձրաձայնելու համար:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ոգուն համահունչ մենք շարունակում ենք այս աշխատանքները ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման ուղղությամբ: Պետք է ասեմ, որ հարյուրավոր համաժողովներ են տեղի ունեցել, սակայն ավելի մանրամասն անդրադարձ ժողովրդի կորուստներին ոչ միայն մարդկային, այլեւ նյութական, այսինքն՝ լքյալ բնակավայրերի խնդիրների վերաբերյալ, շատ քիչ է եղել, եւ ես շատ ուրախ եմ, որ տարբեր կառույցներում աշխատող գիտնականները հետաքրքիր հետազոտություններ են կատարել եւ դրանք փորձում են հենց այս կլոր-սեղանների շրջանակում ի մի բերել: Այնուամենայնիվ, առաջին եւ գլխավոր խորհրդաժողովը, որտեղ լքյալ գույքի, հայերի կորուստների մասին խոսվել է, 1919 փարիզյան խաղաղության խորհրդաժողովն է եղել, որտեղ շատ մոտավոր գնահատականներով 19 մլրդ ֆրանկի կորուստ է հաշվարկվել, այսինքն՝ շուրջ 3.6 տրիլիոն դոլարի մասին է խոսքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հրանուշ Հակոբյանը՝ ընդգծելով, որ նմանատիպ քննարկումները շատ էական են, քանի որ այս հարթակում կարելի է հասկանալ, ի մի բերել, հավաքագրել այդ տեղեկությունը եւ քաղաքական, իրավական, բարոյական գնահատական տալ:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի դիտարկմամբ՝ այս հարցի մասին տարիների ընթացքում բավականին զգուշորեն է անդրադարձ եղել, գրեթե չի խոսվել, եւ շատ կարեւոր է, որ նախարարությունը առաջիններից մեկն է, որ արձագանքել է այս խնդրին:

«Սփյուռքում մեր քաղաքական ուժերը կարողանում են այս խնդիրը առաջ տանել «պահանջատիրություն» ընդհանուր վերնագրի տակ, եւ բարեբախտաբար անկախությունից հետո այս խնդիրը պետականորեն առաջ է տարվում: Իմ խորին համոզմամբ՝ հատուցման հասնելու համար պետք է բարելավվի միջազգային իրավունքը, օրինակ՝ հրեաները մինչեւ հատուցման հասնելը կարողացան 1948 թվականի դեկտեմբերի 9-ի հայտնի կոնվենցիան ձեւակերպել եւ ՄԱԿ-ի մակարդակով դա հաստատել տալ, այսինքն՝ էթնիկ, ազգային, կրոնական հողի վրա կատարված սպանություն որակում է որպես ցեղասպանություն: Եվ հետաքրքիր է, այդ բանաձեւը ստեղծեց ամբողջապես Հայոց ցեղասպանություն իրողությունը Ռաֆայել Լեմկինի կողմից ուսումնասիրելու պարագայում, սակայն ում մոտ բացակայում էր մի կարևոր հանգամանք: Դա հայրենազրկումն էր, որովհետեւ հրեաների դեպքում նման բան չկար, մեր պարագան ուրիշ էր, մենք ոչ միայն էթնիկապես ցեղասպանվեցինք, այլեւ զրկվեցինք սեփական հայրենիքից: Հայրենազրկումը ցեղասպանության շարունակությունն է»,-եզրափակեց նա:

Հայերեն

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին