Շարմազանովը լկտի սուտ է որակում Խոջալուի դեպքերի վերաբերյալ Թուրքիայի վարչապետի հայտարարությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Թուրքիայի Վարչապետ Բինալի Յըլդըրըմի այն հայտարարությանը, թե «ՄԱԿ-ի և ԵԱՀԿ-ի փաստաթղթերը ցույց են տալիս, որ Խոջալուի դեպքերը Հայաստանի կողմից ադրբեջանցինների նկատմամբ իրականացված ցեղասպանություն է»: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ Թուրքիայի վարչապետն արել է հայտարարություն, որը դժվար է այլ բառերով որակելը, քան լկտի սուտն ու անհեթեթությունը:

«Նա ասել է, որ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն և միջազգային այլ կառույցներ դատապարտել են Հայաստանի կողմից «կոտորածները»: Չկա աշխարհում մի միջազգային կազմակերպություն և կառույց՝ լինի դա ՄԱԿ-ը, ԵԽԽՎ-ն կամ ԵԱՀԿ-ն, որն ընդունել է որևէ փաստաթուղթ, որտեղ Հայաստանը մեղադրվում է «կոտորածի» մեջ: Դա լկտի սուտ է, նման բան գոյություն չունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ սա ընդամենը թուրք-ադրբեջանական հերթական կեղծիքն է: «Իրենք իրենց հավաքվել են, ուրիշ գյուղից մարդ չկա, սուտ է՝ ասում են: Չկա որևէ միջազգային կառույց, որն ընդունած լինի Հայաստանի կամ Արցախի կողմից որևէ «կոտորած»: Իսկ Խոջալուի մասին բազմիցս խոսվել է, իրենց նախագահ Այազ Մութալիբովը դրա մասին խոսել է: Դա բացառապես ներքին քաղաքական պայքարի արդյունք է, որտեղ Ադրբեջանի այդ ժամանակվա ընդդիմությունը խփեց Մութալիբովի աքիլեսյան գարշապարին, որից հետո Մութալիբովը հարցազրույց տվեց, որը համացանցում կա, և այստեղ որևէ գաղտնի բան չկա»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Շարմազանովն ընդգծեց, որ Թուրքիայի հայտարարությունները, որ իրենք միշտ լինելու են Ադրբեջանի կողքին, ևս մեկ անգամ ապացուցում է հայկական կողմի դիրքորոշման ճշմարտացիությունն առ այն, որ Թուրքիան անելիք չունի արցախյան հիմնախնդրում, որովհետև այդ երկիրը սատարում է Ադրբեջանի հանցագործ քաղաքականությանը:

Հայերեն English Русский

Նիդեռլանդներում հյուրանոցի այցելուներն իրենց համարում քնած փոկ են գտել

Պենտագոնը մշակում է Սիրիայից ամերիկյան զորքերի ամբողջական դուրսբերման պլան. NBC News

ՀՀ ԱԺ նախագահը Լյուքսեմբուրգի փոխվարչապետի հետ հանդիպմանն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձության թեմային

ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ

«Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի պորտուգալական լիգայից

Թեհրանը չի շտապում հարաբերություններ հաստատել Սիրիայի նոր իշխանությունների հետ․ Իրանի ԱԳՆ

Այս տարվա ընթացքում 4451 քաղաքացի ներկայացրել է հայտարարագիր

ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ արդարադատության և առողջապահության նախարարները քննարկել են ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները

Չինաստանը դեմ է հանդես գալիս Գազայի բնակիչների արտաքսմանը